Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը 

«Ազգ». Խորհրդարանականները` Երևանի ավագանու ընտրությունների մասին

Հայկական Մամուլ

Դեռ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին էլ չենք մոտեցել, սակայն քաղաքական ուժերի նյարդային պահվածքն արդեն վկայում է, որ պայքարը թեժ է լինելու: Երեկ նյարդերի լարումը զգացվեց նաեւ ԱԺ ճեպազրույցներում, որտեղ ավագանու ընտրությունների վերաբերյալ դիրքորոշումները, կարելի է ասել, բավական սուր էին:

Ամենից կոշտը ԲՀԿ-ն էր, որի ներկայացուցիչներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանի տեսակետներից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն բավական վճռական է տրամադրված Երեւանը գրավելու առումով: Հատկապես մեկ օր առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին, թե ՀՀԿ-ն ավագանու առաջին քաղաքական ուժը լինելու դիրքը չի զիջելու ոչ մեկին, հետեւաբար Երեւանն էլ ոչ մեկին չեն զիջի, հակադարձեց Ն. Զոհրաբյանը՝ նշելով, թե Երեւանը որեւէ քաղաքական ուժի գրպանում չէ, եւ Երեւանը չզիջելու կամ ավագանու ընտրությունները զբաղեցնելու մասին հայտարարությունները մեծամտություն են, դրանք փակուղի են տանում: Նա կոչ արեց այդպիսի հայտարարություններ անողներին հաշվի նստել Հայաստանի քաղաքացիների քվեի հետ, իսկ ՀՀԿ-ԲՀԿ՝ սոցիալական ցանցերով եւ երիտթեւերի միջեւ սկսված փոխհրաձգության առիթով նշեց, որ իրենք միայն պատասխանում են եւ ոչ թե նախահարձակ են: Ու խոստացավ, որ ԲՀԿ-ի հանդեպ ոչ կոռեկտ ձեւակերպումները, խեղաթյուրումներնը համարժեք պատասխան են ստանալու:

Իսկ ԲՀԿ ցուցակը ղեկավարող Վարդան Օսկանյանը, ի պատասխան մի հարցի, ասաց, որ եթե ցուցակի առաջին համարն է, ապա հավակնում է Երեւանի քաղաքապետ լինելու: Նա խոսեց քաղաքական հարթությունում չորս զուգահեռ քաղաքական իրադարձությունների մասին՝ նոր կառավարության ձեւավորումը (որպես ժողովդի կողմից փոփոխությունների պահանջարկի հանդեպ վերաբերմունք), Ազատության հրապարակի (որտեղ տեղի ունեցողն ինչ- որ ձեւով պետք է հանգուցալուծվի), խորհրդարանի նոր օրակարգի ձեւավորման (մեծամասնական ընտրակարգի վերացում, ԸՕ-ի փոփոխություն եւ այլն) եւ Երեւանի ավագանու ընտրություններ: Դրանք, ըստ Օսկանյանի, բոլորը զուգահեռ եւ իրար լրացնող գործընթացներ են: ԲՀԿ-ն պատրաստ է հաղթելու դեպքում Երեւանն առավել արդյունավետ կառավարել, վերացնել բյուրոկրատական քաշքշուկները եւ այլն: Հետագայում էլ հնարավոր է, որ ավագանիում առանձին ուժերի հետ կոալիցիա կազմեն՝ հակակշիռ ստեղծելով քաղաքական համակարգում:

Ի դեպ, պատասխանելով լրագրողների հարցին՝ Վ. Օսկանյանը կասկածի տակ դրեց նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք, ըստ նրա, անցել են լուրջ խախտումներով: Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու հարցը ԲՀԿ-ում դեռ չեն քննարկել:

ՀՅԴ-ից ճեպազրույցների ներկայացած Աղվան Վարդանյանը ավագանու ընտրությունները քաղաքական եւ քաղաքն արդյունավետ կառավարելու պայքար համարեց միաժամանակ: Նա հուսով էր, այս ընտրություններին հասարակությունը կտեսնի ՀՅԴ դեմքը, որ ցույց տրվի, որ խորհրդարանական ընտրությունների քվեները ՀՅԴ կշռին եւ ազդեցությանը համապատասխան չեն:Նա նշեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների 95 տոկոսը հանրապետական է, ու անգամ նրանք չեն կարող ասել, որ Տարոն Մարգարյանն ամենալավ քաղաքապետն է: ՀՅԴ-ի համար անընդունելի է նաեւ, որ արդեն սկսել են գործի դնել վարչական ռեսուրս, ֆինանսի պտույտ եւ թաղային հեղինակություններին: Իսկ ընտրությունների արդյունքը կախված է հասարակության ակտիվությունից, ինչն էլ կարող է փոփոխությունների հիմք դառնալ: Նա չբացառեց նոր ավագանիում կոալիցիա կազմելու տարբերակը:

Րաֆֆի Հովհաննիսյանի մասով էլ ասաց, թե երկխոսության դռները դեռ փակված չեն՝ հայտնի է, որ Րաֆֆին առաջարկներ է ներկայացնելու իշխանությանը, ու ամեն ինչ կախված է նրանից, թե նորից բեւեռային մոտեցումներ կլինե՞ն: Բայց որ նախագահական ընտրություններից հետո քաղաքացիական ակտիվությունն ու հասարակական էներգետիկան փոփոխություններ են բերելուՙ Ա. Վարդանյանը համոզված էր:

Ապագա ավագանիում կոալիցիայի հնարավորությունը չբացառեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը , եթե, իհարկե, չկրկնվի խորհրդարնական ընտրությունների նախօրեին քաղաքական ուժերի վարքը, ու այս անգամ նրանք ազնվորեն պայքարեն ընտրակեղծիքների դեմ. քանի որ ազնիվ ընտրություններ ասում են, գործողություններում, սակայն, ազնվությունը բացակայում է: Նա եւս ավագանու ընտրությունները քաղաքական իրադարձություն նկատեց եւ վստահ էր, որ «Ժառանգությունը» կամ «Բարեւ, Երեւանը» բարձր քվեներ է ստանալու այդ ընտրություններին: Իսկ ՀՀԿ-ից հնչող տեսակետները, թե մնացածը պայքարում են երկրորդ տեղի համար, Ռ. Հակոբյանը մերժում է, քանի որ նախագահական ընտրություններից առաջ էլ այդպես ասացին՝ կյանքը մերժում է այդ տեսակետները: Ի դեպ, Ռ. Հակոբյանն էլ գտնում էր, թե Րաֆֆի-Սերժ երկխոսության դուռը դեռ փակված չէ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Երեւանի ավագանու ընտրությունները, ի տարբերություն ոչ իշխանական ուժերի, փաստորեն քաղաքական չի համարում: Ըստ Սահակյանի՝ քաղաքական թիմերն իրենց հետագա ուղեծիրն են փորձում նշանակալից դարձնել Երեւանի ընտրություններով ու քաղաքականացնում են ընտրությունները, մինչդեռ առաջադրվածների մեջ այնպիսի կուսակցություններ կան, որոնք երեբեւէ Երեւանի վերաբերյալ որեւէ հարց չեն բարձրացրել: Նա ՀՀԿ-ի չհաղթելու մասին չէր մտածում, քանի որ ՀՀԿ-ն առաջին տեղում է լինելու: Ն. Զոհրաբյանին էլ պատասխանեց, թե իրենք էլ թող ասենՙ ՀՀԿ-ն 4-րդ տեղում է լինելու, «պրոգնոզներ են», որ ամեն մեկը կարող է անել, ինչ ամբարտավանություն. «Ենթադրենք՝ Հանրապետականը երկրորդ կամ երրրորդ տեղ ընկնի, էս երկրի վիճակը կլավանա՞, լիֆտերը լա՞վ կաշխատեն, աղբահանությունն ավելի լա՞վ կլինի, ժողովրդի սոցիալական վիճակը կլավանա՞». Գ Սահակյանը սրանք կարգախոսներ համարեց՝ ուղղված մրցակիցներին: Նա նաեւ խլուրդային մտածողություն անվանեց ընդդիմախոսներին (Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆուն ուղղված ասուլիսային հատվածին, նշել էր, թե նա խուճապի մեջ է), խլուրդը խոնավություն է սիրում, լույսը տալիս ես՝ չի ուզում, իսկ շատ խոնավությունից էլ փտում եւ վատ հոտ է արձակում:

ՕԵԿ-ականն Հովհաննես Մարգարյանի համոզմամբՙ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երեւանի ավագանու ընտրությունների միջեւ կապ չկա, վերջինին պետք է մոտենալ միայն քաղաքը լավ կառավարելու տեսանկյունից: ՕԵԿ-ի թիմը լավն է եւ ամեն ինչ անելու է՝ հաղթեն ընտրություններում: ճիշտ է, չմասնավորեցվեց, թե ինչ նկատի ունեն հաղթանակ ասելով՝ ներկայացված լինելը, թե այնքան տոկոս հավաքելը, որ գոնե փոխքաղաքապետի պաշտոն ունենան: Ըստ Մհեր Շահգելդյանի էլ՝ Երեւանի ավագանու ընտրություններում մրցակցային եւ ծրագրային պայքար է սպասվում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Ամենադիտված