«Ժողովուրդ». Առողջապահական կենտրոնի հիվանդասենյակները լեցուն են թոքաբորբով հիվանդ մարդկանցով
Հայկական Մամուլ
Վերջին օրերին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի առողջապահական կենտրոնի հիվանդասենյակները լեցուն են թոքաբորբով, սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդ մարդկանցով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է Արծվաբերդի բնակիչ տիկին Արմենուհուց:
«Հիվանդանոցի լույսերը վառվում են, հենա պատուհանից նայում եմ ու մտածում, որ էս հիվանդանոցի լույսերը անցած տարիներին երբեք այսպես չէին վառվել: Էն ժամանակ մի երեխա ջերմություն էր ունենում, կոմպրես էինք անում, ջերմությունն իջեցնող էինք տալիս, թեյ, բայց հիմա փոխվեց ամեն ինչ: Պիտի անպայման տանենք բժշկի: Հիվանդանոցի սենյակները լիքն են, մարդիկ վախեցած են»,- ներկայացրել է Արմենուհին: Նրա խոսքով՝ պատճառը նույն համայնքի բնակիչ 8-ամյա Անուշիկի մահն է, որից հետո մարդիկ սկսել են զգուշանալ: Նախնական տվյալներով՝ աղջկա մահվան պատճառը գրիպի H1 N1 տեսակն է:
Թեմայի շուրջ մանրամասները կարդացե՛ք «Ժողովուրդի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը