«168 Ժամ». 3 պատճառ, թե ինչու է հետաձգվում ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը
Հայկական Մամուլ
ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարն արդեն երրորդ անգամ հետաձգվում է: Սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին, հետո տեղափոխվեց մարտի 29-ին, իսկ այժմ հայտարարվում է ապրիլի 13-ի մասին: Այս հետաձգումներին ՀԱԿ-ը ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չներկայացրեց, չնայած ոչ հրապարակայնորեն ասվում էր, որ պատճառը կապված է օրենսդրության պահանջների հետ:
ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները ներկայացնում են երեք հանգամանք, որոնք կարող էին պատճառ դառնալ այդ հետաձգումների համար: Առաջինը համագումարը Երևանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը ծառայեցնելն է, երկրորդը` նորագիրների սահմանափակ թիվը, որով պետք է լցվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, իսկ երրորդը` ՍԴՀԿ-ի կարգավիճակի շուրջ անորոշությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը