Այսօր օդերևութաբանության համաշխարհային օրն է. ԱԻ նախարարը շնորհավորում է
Հայաստան
ԱԻ նախարարի շնորհավորական ուղերձը օդերևութաբանության համաշխարհային օրվա առթիվ.
Սիրելի գործընկերներ,
Յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է օդերևութաբանության համաշխարհային օրը։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը համարվում է աշխարհում լավագույններից մեկը։ Ձեր աշխատանքը չափազանց կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում՝ օգնելով ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նվազեցնել բնական աղետների հնարավոր վնասները։
Սիրով շնորհավորում եմ և մաղթում, որ ձեր գլխավերևում միշտ լինի կապույտ, անամպ երկինք ու պայծառ արև, իսկ ձեր սրտերում փոթորկեն միայն դրական հույզեր ու զգացմունքներ։
Հարգանքով՝
Արմեն Երիցյան


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել