ԵՊՀ դասախոսը միացել է իր գործընկերոջը
Հայաստան
ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ես՝ ԵՊՀ դասախոս Ժաննա Անդրեասյանս, միանում եմ պատմ. գիտ. թեկն. Արարատ Միրզոյանի՝ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:
Նաև հայտարարում եմ, որ առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չկնքելու փաստը: Առաջարկում եմ երկու իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը»,-գրել է ԵՊՀ դասախոս Ժաննա Անդրեասյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին