Պահեստազորայինների` զորավարժություններին մասնակցելը պլանային է. ՊՆ
Հայաստան
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր պարզաբանել է արդեն մի քանի օր տարածված խուճապը.
«Հարգելիներս, բանակում տեղի ունեցող ամեն մի զորավարժություն մանրակրկիտ պլանավորվում է մեկ տարի առաջ՝ օրվա և ժամերի ճշգրտությամբ: Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-երն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են նաև պահեստազորայինները: Դա պլանային և անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն և տևողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել և չքաղաքականացնել այս ամենը: ՀՀ ՊՆ-ն գործունեությունը ուղղված է ՀՀ անվտանգության ապահովմանը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին