Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Էկզոտիկա ֆորեվր. խոպանի նոր հորիզոններ՝ Սերժ Սարգսյանի թողտվությամբ

Վերլուծական

Abemus PAPAM. Սերժ Սարգսյանի՝ Վատիկան կատարած հասկանալի կարևորագույն այցից հետո վերջապես եկավ այն երանելի պահը մեր պետության համար, երբ վերջապես Զամբիայի նման հզոր տերությունը, որը կարող է նաև հանդիսանալ մեզ համար ռազմավարական գործընկեր, ավելին՝ կարող է ճանաչել Ցեղասպանության իրողությունը, այսուհետև մեր երկրում կունենա դեսպանություն. Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանում Զամբիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը, ում միջոցով այսուհետև Հայաստանի Հանրապետությունը կկարողանա ավելի մոտիկից ճանաչել Զամբիայի դարավոր մշակույթը, որի արդյունքում, հավանաբար, մրցութային կարգով կընտրվեն Լուսակայում ՀՀ դեսպանին ԱԳՆ նախարարի խիստ զբաղվածության պատճառով։ Փոխվարչապետն էլ այս խառը օրերին գտնվում էր Քաթարում՝ հարաբերությունները խորացնելու առաքելությամբ:

Սակայն սա ընդամենը կաթիլն է ծովի դիմաց. այս առումով իշխանություններն ուղղակի կատաստրոֆիկ հիանալի վիճակագրություն ունեն, մասնավորապես՝ ԱԳՆ-ն:

Միայն նախորդ տարի ԱԳ նախարարը պաշտոնական այցեր է կատարել Հայաստանի համար այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող երկրներ, ինչպիսիք են Վիետնամը, Սինգապուրը, Կորեան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Լիբանանը, Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Մեքսիկան, Գվատեմալան, Կոստա Ռիկան, Ուրուգվայը, Կուբան: Իսկ այժմ, պատկերացրե՛ք, եթե այս երկրների և Հայաստանի միջև խորացվեն մշակութային, ապրանքաշրջանառության, առևտրատնտեսական հարաբերությունները, ապա մեր երկիրը միանշանակ շրջադարձային վերելք կապրի։ Միայն պատկերացրե՛ք, թե մշակութային ինչ մեծ ավանդ կստանանք հազարամյակների «մշակութային պատմության ունեցող» և «քաղաքակրթության օրրան» Գվատեմալայի հետ մշակութային կապերը խորացնելով, իսկ Ինդոնեզիայի, Նոր Զելանդիայի, Իրաքի մասին խոսքերն ուղղակի անիմաստ են:

Սակայն այսքանով, իհարկե, մեր կառավարության դիվանագետները սահմանափակվել չէին կարող, չէ՞ որ չի կարելի կանգնել ձեռքբերածի վրա, և ահա, Շարմ էլ Շեյխում կայացած հանդիպմանը հաջորդում են հանդիպումները Կոնգոյի Հանրապետության նախագահի, Սենեգալի, Կոտ դ'Իվուարի, Բուրկինա Ֆասոյի, Ինդոնեզիայի, Մյանմարի, Շրի Լանկայի, Բութանի արտգործնախարարների հետ: Ու թքած, թե հյուրանոցների, ճանապարհածախսերի, մանր-մունր հուշանվերների ծախսերը կատարվում են բյուջեից։ Միայն 2012 թվականին այս այցելությունների համար նախատեսված 9.5 միլիարդն անգամ, ըստ էության, դժվար բավականեցներ այսպիսի բազմապրոֆիլ այցելությունների համար, սակայն, իհարկե, նպատակներն արդարացնում են միջոցները. Էկզոտիկա ֆորեվր:

Ամենայն հավանականությամբ, Շարմ էլ Շեյխում կայացած հանդիպումները կհանդիսանան այս երկրների հետ հարաբերությունների խորացման գրավական։ Ուղղակի լիահույս ենք. հիասքանչ կլինի, եթե տարիներ անց դպրոցում երեխաները կարդան մեր և Բուրկինա Ֆասոյի, կամ, ինչու չէ, Բութանի հետ ունեցած դարավոր եղբայրության մասին:

Ի դեպ, այս երկար ու ձիգ տարիների ընթացքում դեռևս աշխարհում մնացել են, պատկերացնո՞ւմ եք, մնացել են այնպիսի երկրներ, որոնց հետ դեռևս դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, այդպիսի երկրները կարելի է մատների վրա հաշվել, ինչն, իհարկե, ԱԳՆ ձեռքբերումն է միայն, սակայն այս պլանով շարժվելու դեպքում միանշանակ ձեռք կբերվեն նաև այդ դիվանագիտական գոհարները. Ինչո՞ւ Մյանմարի Միության, Սվազիլենդի, Սենթ Քիթս և Նևիսի, Բոթսվանայի, Ուգանդայի, և՝ վերջապես Բարբադոսի և նման մի շարք՝ մշակութային մեծ ավանդով և հազարամյակների պատմությամբ գերտությունների հետ չհաստատել կապեր: Այս ուղղությամբ, իհարկե, գալող տարիներին միանշանակ ԱԳՆ-ն քայլեր պետք է ձեռնարկի, այլապես այս՝ արագ զարգացող աշխարհում երբեք չենք հասնի անգամ Կոմորոսի նման երկրին:

Ահա թե ի՜նչ կարևորագույն դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում, ու հայերի համար՝ որպես Ռուսաստանին այլընտրանք, խոպանի ի՜նչ նոր հորիզոններ են բացվում՝ Կենտրոնական Ամերիկայից մինչև Ասիա:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված