Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բարեկարգման աշխատանքներին
Հայաստան
Հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հիմնված Հայ բարերարների ճեմուղի, ծաղիկներ դրեցին նրա կիսանդրու առջև, մաքրեցին և բարեկարգեցին ճամուղու տարածքը:
Միջոցառմանը մասնակցեցին նաև Գալուստ Գյուլբենկյանի անվան Երևանի թիվ 190 դպրոցի սաները:
Բարերարների ճեմուղում տեղադրված են հայ մեծ բարերարներ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է