ԳԱԱ գիտաշխատողը միացել է ԵՊՀ դասախոսների պահանջին
ԱՐԽԻՎ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԵՊՀ դասախոսներ միացել են պատմ. գիտ. թեկն. Արարատ Միրզոյանի՝ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և վերջիններիս պատժելու պահանջին:
Նույն պահանջով հայտարարություն է տարածել նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Լիլիթ Տեր-Մինասյանը.
«Ես՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Լիլիթ Տեր-Մինասյանս, միանում եմ պատմ. գիտ. թեկն. Արարատ Միրզոյանի՝ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:
Նաև հայտարարում եմ, որ առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չնքելու փաստը: Առաջարկում եմ երկու իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը»,- գրված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան