Ամերիկուհին այրել է սեփական տունը` փորձելով ազատվել օձից
Աշխարհ
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի բնակչուհու տունն ամբողջովին այրվել-մոխրացել է օձի պատճառով, որին կինը փորձել է այրել` նրա վրա բենզին լցնելով. գրում է Fox հեռուստաընկերությունը:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ տանտիրուհին տան բակը մաքրելիս նկատել է օձին և որոշել վերացնել նրան: Կինը կենդանու վրա բենզին է լցրել, իսկ նրա տղան օձի վրա է նետել վառվող լուցկին: Կրակի բոցերով բռնկված օձը սողալով մտել էր տան մոտակա թփերի տակ, որոնք արդյունքում բռնկվել էին կրակի բոցերից, որտեղից էլ հրդեհը տարածվել էր՝ հասնելով կնոջ տուն: Հրշեջ ծառայության ժամանման պահին տունն ամբողջովին այրվում էր կրակի բոցերից. գրում է РИА Новости-ն:
Կրակից տուժել է նաև հարևան տունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)