Հայկոն երկար չի սպասեցնի իր երկրպագուներին
Հասարակություն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն շուտով կթողարկի միանգամից երկու ձայնասկավառակ: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը նշել է, որ առաջին՝ իր հեղինակային երգերով CD-ն, որն, ամենայն հավանականությամբ, կանվանի “Ես քեզ սիրահարվել եմ”, արդեն պատրաստ է, իսկ երկրորդի՝ “Ռոմանսներ”-ի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Նա տեղեկացրել է, որ նոր ալբոմների աշխատանքներից բացի, վերջին շրջանում զբաղված է “Հայաստանի ձայնը” նախագծով, որի երաժշտական պրոդյուսերն է: Երգիչը պատմել է նաեւ, որ ամիսներ առաջ մեծ պատասխանատվությամբ աշխատել է “Գարեգին Նժդեհ” ֆիլմի երաժշտությունը ստեղծելու վրա:
“Սա վեցերորդ ֆիլմն է, որի կոմպոզիտորն եմ: Կարծում եմ՝ իմ ամենակարեւոր աշխատանքներից մեկն է: Ամիսներ շարունակ պարզապես չեմ կարողացել մոտենալ գործիքին՝ երաժշտությունը գրելու համար: Սակայն Գարեգին Նժդեհի կյանքի ավելի խոր ուսումնասիրություններից հետո ինձ ի վերջո հաջողվեց երաժշտություն գրել ֆիլմի համար եւ արդյունքից գոհ մնալ”,-ասել է Հայկոն:
Երգչի համար թե′ “Գարեգին Նժդեհ” ֆիլմի, թե′ “Հայաստանի ձայնը” նախագծի շրջանակում համագործակցություններն այնքան կարեւոր են եղել, որ նա անգամ հետաձգել է իր՝ 2012 թվականին նախանշված մենահամերգը. “Առաջիկայում անպայնան հանդես կգամ մենահամերգով: Այն գրեթե պատրաստ է. ընդամենը մի քանի շտրիխ է մնում ավելացնել ու հարմար պահ գտնել այն իրականացնելու համար”:
BRAVO.am-ի հարցին, թե մոտավորապես երբ կլինի մենահամերգը՝ Հայկոն նշել է, որ կաշխատի երկար չսպասեցնել իր երկրպագուներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը