Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսով 

Էլվինա Մակարյան. Միայն մահն է անմահ

Հասարակություն

Էլվինա Մակարյանին երբևէ տեսած յուրաքանչյուրի մտապատկերում միշտ վեր կհառնի սև մազերով, երբեմն նաև շիկահեր, մուգակնոցով ու ծխախոտը ձեռքին փոքրամարմին մի էակ: Չնայած ճակատագրի դառը հեգնանքին` նա կարողանում էր չընկճվել, ստեղծագործել ու ապրել իր ընտանիքով: Ստացել է բազմաթիվ գրան պրիներ, արժանացել երգարվեստի վարպետների բարձր գնահատանքին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ադամանդի գին ունեցող նվերը

Երգել սկսել էր 12 տարեկանից և հենց այդ տարիքում էլ մասնակցել առաջին մրցույթին: Դահլիճը թնդում էր նրա կատարումներից: Ժյուրին գնահատել էրբ «5+», իսկ դպրոցի տնօրենն այդ առիթով նվիրել էր «Անդերսենի հեքիաթները» գիրքը՝ «Տնօրինությունից' հանրապետական օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար» մակագրությամբ: Հետագայում երգչուհին հաճախ ակնարկում էր այդ փոքրիկ, բայց իր համար ադամանդի արժեք ունեցող գրքի մասին:

«Առանց Էլվինայի չգաք»

Օլիմպիադայից մի քանի օր անց Մարտին Վարդազարյանն Էլվինային հրավիրում է իր ջազային նոր քառյակում երգելու: Այնուհետև մասնակցելով «Օգոնյոկ» տոնական հաղորդմանը` կատարում է ջազային հետաքրքիր մի գործ, որն էլ լսում է Ռոբերտ Ամիրխանյանը և նրան հրավիրում վոկալ-գործիքային «Կռունկ» անսամբլում երգելու:

Ավելի ուշ, Երևանի համերգային դահլիճներից մեկում փորձի ժամանակ ներկա է լինում Կոնստանտին Օրբելյանը, որ եկել էր Էլվինային Հայաստանի պետական էստրադային նվագախումբ տանելու: Բազմաթիվ հյուրախաղերի հրավերներ էր ստացվում հարևան պետություններից, և ամեն անgամ նշվում էր. «Առանց Էլվինայի չգաք»:

Ընտանեկան բարդ կյանք

Կարելի է ասել, որ լեգենդար երգչուհին չի ունեցել ընտանեկան երջանկություն: Ամուսնացել է երեք անգամ, ունեցել է որդի ու դուստր: Զառան' առաջնեկը, իր ընտանիքով ներկայումս բնակվում է Երևանում: Որդին` Ռոմիկը, կյանքից հեռացավ անժամանակ: Կյանքը դաժան հարվածներ հասցրեց Էլվինային: Սկզբում մահացավ մայրը` իր լավ ընկերը, բարեկամը, քննադատն ու երկրպագուն: Այնուհետև ինքնասպան եղավ շատ սիրելի որդին: «Երբ խոսում էինք հեռախոսով, նա միշտ ասում էր, որ այժմ իր երջանկությունը թոռներն են, որ ապրում է նրանցով, և ուրիշ ոչինչ այլևս չի ուրախացնում իրեն: Շատ ցավ կար սրտում, մեծ կարոտ` հայրենիքի, որդու... սակայն երբեք չէր տրտնջում, որքան էլ տառապանքով լի էր սիրտը»- ցավով հիշում է Էլվինա Մակարյանի մեծ երկրպագու և ընկեր Հունան Խաչատրյանը:

Արամայիս Սահակյանը` Էլվինա Մակարյանի մասին

Հաճախ եմ մտածում Էլվինա Մակարյանի մասին, հատկապես` նրա «ես»-ի մասին. Էլվինան անկրկնելի ներաշխարհ ուներ: Իմ խոսքերով երգել է «Ո՞ւր եք, տղաներ» երգը, (երաժշտությունը` Ռոբերտ Ամիրխանյանի), որով Բեռլինում մրցանակ է ստացել: Երգում էր շատ ճիշտ, ջղային: Հետո ինքը երաժշտություն գրեց և խնդրեց խոսքեր գրել «Երկրորդ սեր» անվամբ: Այս անգամ երգում էր շատ մեղմ: Շատ համարձակ էր, սրամիտ, խոսքը ճակատին ասող: Հիշում եմ, երբ ռադիոտան միջանցքում հանդիպեցի նրան և մի ընկերոջ, վերջինն էլ հեռվից նկատելով մեկ այլ ընկերոջ` ասաց, թե ապուշի մեկն է: Էլվինան էլ պատասխանեց. «Ասա ընկերդ ով է, ասեմ` դու ով ես»: Մի առիթով հարցրի` ով է իսկական ընկերը, ասաց. «Ընկերությունս դադարեցնում եմ նրա հետ, ով ուրիշ ընկերոջ մասին վատ է խոսում»:
Նախանձողներից հարվածներ շատ էր ստանում, ու մի օր էլ հարցրի` ինչպես ես, ասաց. «Ոչինչ, շատ վատ»: Կարելի է ասել, որ որքան փոքր է ազգը, այնքան մեծ է նախանձը: Նա ինքնատիպ, անկրկնելի երգչուհի էր: Որպեսզի միջակներին գովեն, փայլող մարդկանց հեռացնում են, ու իրենց թվում էր` ճիշտ են վարվում: Էլվինան միշտ ասում էր, եթե մարդուն թվում է, թե ինչպես միշտ ինքն է ճիշտ, ուրեմն' պետք է դիմի բժշկի: Տարօրինակ և միաժամանակ իմաստալից խոսքեր էր ասում: «Միայն մահն է անմահ». սա էր նրա խոսքը: Մենք միշտ կհիշենք նրա երգերն ու այդ յուրօրինակ տիկնոջը:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա
Ամենադիտված