Առայժմ, ինչ որ տեսնում եմ, լավ է. Վարդուհի Վարդերեսյան՝ քաղաքապետի մասին
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը գնահատում են ՀՀ վաստակավոր արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Այս մասին գրումէ slaq.am-ը:
Վարդուհի Վարդերեսյան- Առայժմ ինչ որ տեսնում եմ լավ է: Իհարկե, մայրաքաղաքում կան նաև թերություններ, ինչ որ բաներ, որոնք դեռ չեն արվել, սակայն ես վստահ եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում նա կլուծի: Տարոն Մարգարյանը շատ համակրելի երիտասարդ է, կյանքով լեցուն, կարևորը ձգտում ունի: Ես որևէ քաղաքական դաշտի չեմ պատկանում, պարզապես հայտնում եմ իմ սուբյեկտիվ կարծիքը:
Էվելինա Շահիրյան- Իհարկե, երևում է աշխատանք, մեծ փոփոխություններ է արվել և մեծ հույս ունենք, որ ավելին կլինի: Առաջին օրից էլ երևում էր նրա աշխատանքի ձգտումը, ժամանակ է պետք, նա անելիքներ շատ ունի դեռ նոր է սկսել: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Անպայման ուզում եմ, որ հենց Տարոն Մարգարյանը շարունակի պաշտոնավարել քաղաքապետի պաշտոնում, նա անելիքներ ունի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը