Իվետա Եդիգարյանը մեկնում է երկրից
Հասարակություն
Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը ապրիլի սկզբին պատրաստվում է մեկնել Ամերիկայի Միացյան Նահանգներ՝ հանգստանալու և նոր ծրագրեր մշակելու:
Դերասանուհին այնտեղ է մեկնում իր դստեր հետ: ArmStar.am-ի հետ զրույցում Իվետան մեկնաբանեց, որ Ամերիկա է գնում՝ տեսակցելու իր ծնողներին, ովքեր արդեն վաղուց բնակվում են Միացյալ Նահանգներում, նպատակը նաև թոռնիկի ու տատիկ-պապիկի մտերմության ապահովումն է: “Վերադարձս նախատեսվում է օգոստոս ամսին, ինչից հետո ինձ բուռն աշխատանքային եռուզեռ է սպասվում: Ամերիկայում անցկացրած ամիսներին նախատեսում եմ Վարդան Սարգսյանի հետ համատեղ համերգ ունենալ, իսկ ավելի ուշ հնարավոր է նաև սկսենք մեր համատեղ “Երկու ճամփորդություն” նախագծի երկրորդ եթերաշրջանի թողարկումը”,- ավելացրեց Իվետան:
Ավելացնենք նաև, որ Իվետա Եդիգարյանի վերադարձը նախատեսվում է օգոստոսին, որից հետո Իվետան իր աղջկան պետք է նախապատրաստի առաջին դասարան գնալուն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը