Երգչուհի Գոհար Հովհաննիսյանին շնորհավորել են օդապարիկով
Հասարակություն
Այսօր երգչուհի Գոհար Հովհաննիսյանը նշում է իր ծննդյան 31-րդ ամյակը: Երգչուհին ArmStar.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ իր ծննդյան տոնակատարությունը սկսվել է դեռևս գիշերվանից: “Մի քանի անմոռանալի անակնկալ են ինձ մատուցել մայրս, ամուսինս: Գիշերը մեր տան բակում ինձ համար մի աննկարագրելի գեղեցիկ շոու էին պատրաստել հեքիաթի հերոսները, նրանք օդապարիկով բարձրացան իմ պատուհանի մոտ, որում կրակ էր վառվում: Գիշերվա մթության մեջ դա աննկարագրելի գեղեցիկ ու հեքիաթային տեսարան էր”: Գոհարը նշեց նաև, որ իր ամուսինն առայժմ միայն ծաղիկներով է իրեն շնորհավորել, բայց անակնկալը դեռ առջևում է:
Երգչուհու մեկնաբանությամբ, իր ծննդյան արարողությունն այսօր նաև գործնական բնույթ է կրելու, քանի որ նա երեկոյան Արթիկում պետք է համերգ ունենա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը