ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

Կյանքը սիրելու 10 պատճառ

Հասարակություն

Նա միշտ ամեն ինչից դժգոհ է, մշտապես տրտնջում է կյանքից, ճակատագրից, մայրիկից, հայրիկից և ուսուցիչներից, նվնվան է, նրա վրա չի կարելի հույս դնել: Նա միշտ ամեն ինչ և ամեն բան մոռանում է, խղճուկ անհաջողակ է: Ի՞նչ իմաստ ունի նրա հետ շփվելը: Ընկերուհիների մոտ գլուխ գովելու համա՞ր: Այդ դեպքում դա պետք է լինի Կարմիր գրքի անհետացող տղաների յուրահատուկ, հազվադեպ նմուշ: Այսպես, առանց նրա ավելի լա՞վ է: Կյանքն առանց երիտասարդի, առաջին հայացքից հեքիաթ է թվում: Իսկ եթե ուշադիր զննե՞նք:

Նա չի կանգնի քո և աշխատանքիդ կամ ուսմանդ միջև: Եթե դուրդ չի գալիս այն, ինչով զբաղվում ես, համարձակորեն փոխիր ջանքերդ ներդնելու ոլորտը: Ոչ մեկը քեզ չի հանդիմանի, չի առաջարկի «սեղմել ատամներդ ու կրծել թունելը նույն ուղղությամբ»: Ցանկանում ես ծովային ռազմական գծանավի հրամանատար լինել՝ ծովագնաց դարձիր, ուզում ես բանաստեղծուհի դառնալ՝ գրիր: Մի սպասիր, մինչև հայտնվի նա՝ այն անհամեմատելին և հաստատի որոշումդ: Իհարկե, դա քեզ վստահություն կներշնչի... Ուրեմն՝ ինքնավստահ եղիր:

Վերջապես բնակարանդ կահավորիր այնպես, ինչպես միշտ ցանկացել ես, ինչպես հարմար և հաճելի է քեզ, այլ ոչ թե նրան: Հիշի՛ր, դա քո ապաստարանն է, որտեղ տեղ չունեն անցանկալի իրերը (և սուբյեկտները) շրջապատող իրականությունից և եթե քեզ դուր է գալիս որևէ փոքր իր, եթե այն քեզ ուրախացնում է, առանց մտածելու գնիր այն: Ի՜նչ հիանալի է, երբ դրա համար թույլտվություն չի պահանջվում:

Ընկերության հիմքում հարաբերությունների որակն է, ոչ թե դրանց քանակը, իսկ ընկերներն այն մարդիկ են, ովքեր մեր կյանքը լցնում են բազմազանությամբ և հաճույքներով: Ավաղ, ընկերությունը դժվար պահերին է քննություն բռնում. հուզումների, անձնական կորուստների և հանկարծահաս աղետի ժամանակ: Մնացել ես առանց ընկերոջ, որն անշուշտ կորուստ է, ահա և ստուգիր ընկերուհիներիդ քո հանդեպ ունեցած հարբերությունների որակը: Վստահ եղիր՝ քեզ քիչ անակնկալներ չեն սպասվում, թեև հաճախ ոչ հաճելի… Իսկական ընկերները հասկանում են՝ քեզ երբ է պետք փոխվել անճանաչելիության աստիճանի և երբ մնալ այնպիսին, ինչպիսին կաս:

Մի՛ հրաժարվիր տղաների հետ հանդիպումներից, բայց թող ամեն հանդիպումը քեզ համար արկած լինի, բնականաբար, դրական իմաստով: Հաջող հանդիպման գաղտնիքը տղայից ոչինչ չսպասելն է: Նրան մի ընդունիր որպես հնարավոր ընկեր, ամուսին, այլ մտածիր, որ նրան այլևս չես տեսնելու: Պատկերացրու, որ լրտես ես և պետք է նրանից որքան հնարավոր է շատ տեղեկություն ստանաս: Չի բացառվում, որ բացահայտես որևէ չափազանց հետաքրքիր փաստ, հանկարծ տղան անձնական գործակալդ լինի:

Կառավարիր փողերը մսխելու սովորությունդ: Միայնակ աղջիկը ստիպված է վերահսկել իր ծախսերը: Տխրությունը գնումներով քողարկելու սովորությունից ազատվելը նույնքան դժվար է, որքան Անդրեին ընթրիքի հրավիրելը: Մի խոսքով՝ ամեն բան ֆինանսական խիստ ինքնավերահսկողություն է պահանջում, եթե այդ արվեստում հաջողության հասնես, թոշակի անցնելու ճիշտ ժամանակն է՝ տղաները այլևս քեզ պետք չեն գա:

Աշխատիր քեզ վրա: Մենք ապրում ենք տեղեկատվական առատության և բազում գիտելիքների ժամանակաշրջան. ուղեղիդ ծալքերում ներգրավիր թեկուզ դրանց մի մասը: Հարկային համակարգի վերաբերյալ տարրական գիտելիքները, ցուցահանդեսների և վերնիսաժների մասին տեղեկությունները, թեկուզ նվազագույն չափով տեղյակ լինելը ժամանակակից գրականության և արվեստի միտումներին, միանգամայն օգտակար են միայնակ ժամանակակից աղջկա համար. դրանք կօգնեն առավելագույն օգտակարությամբ և նվազագույն կորուստներով կազմակերպել կարիերան և ազատ ժամանակը: Թերթեր կարդա, հեռուստատեսությամբ հետևիր նորություններին, թանգարաններ և ցուցահանդեսներ այցելիր, մարզիր ուղեղդ, պետք կգա:

Վերջապես զբաղվիր մարմնովդ, որքա՞ն կարելի է հետաձգել: Կոնքերի չափսերը և ենթամաշկային ճարպի շերտը ենթարկիր շտկման, և երբ մի օր նայես հայելու մեջ, մարմնիդ ակնահաճո կլինի ոչ թե կողքից ինչ-որ մեկին, այլ հենց քեզ: Ի դեպ, ֆիզիկական վարժությունների անցնելը կնշանակի, որ ապաքինվել ես տղայի կյանքիցդ անհետացումից և առողջանում ես հոգեբանորեն: Մի խոսքով, մի նստիր և շարժվիր, և շուտով գրավիչ կազմվածք կունենաս:

Անհնարինության աստիճանի սիրիր քեզ: Աղջիկներն իրենց ընկերների և այլ զույգերի հետ հաճախ գնում են, ասենք, բնության գիրկ, խորոված անում, գարեջուր ու գազավորված որևէ բան խմում՝ ծանրաբեռնվելով «վատ խոլեստերինով» և գրեթե «ջնջված, վերադառնում տուն: «Ա՜յ, դա հանգիստ էր»,-ասում են նրանք հետո: Դու կարող ես չնմանվել նրանց՝ միայն պետք է Ծաղկաձորի կամ Դիլիջանի երեքօրյա ուղեգիր վերցնել և երևակայության ու առողջության համար օգտակար հանգիստ անցկացնել: Ի վերջո, կարելի է սիրած գիրքը ձեռքին կամ հաճելի երաժշտության ներքո լոգանք ընդունել:

Հաճույք ստացիր արտաքինիցդ: Առնչություն չունենալով բարդ հարաբերությունների հետ՝ օրը մի քանի անգամ կարող ես փոխել ոճդ՝ անտեսելով շրջապատի կարծիքը: Եթե թխահեր ես և քեզ հետաքրքում է, թե ինչ են զգում շիկահերները, դարձիր շիկահեր, հիմա դրա ճիշտ ժամանակն է: Եթե մազերդ երկար են կտրիր, եթե սև հագուստ ես հագնում, փոխիր սպիտակի կամ վարդագույնի: Եթե արդյունքները չգոհացնեն, մահացու չի լինի, իսկ գլխավորը, դա ընդմիշտ չէ. մազերդ նորից կաճեն, վարդագույն հագուստը կարող ես դեն նետել, և ոչ մեկը քեզ չի հիշեցնի, թե ինչ հիմար տեսք ունեիր ժամանակին: Իսկ եթե դուր գա... Կողոպտիր քաղաքը և գերիներ մի վերցրու:

Գնահատիր քեզ: Կարևոր չէ՝ սևահեր ես, թե՝ շիկահեր, բարձրահասակես, թե՝ կարճահասակ, դեռ քսան տարեկան չկաս կամ արդեն երեսունի մոտ ես, միևնույն է, բոլորն արժանի են, որ իրենց սիրեն: Բայց մինչ սիրո հայտնվելը, անհրաժեշտ է, որ ինքդ սիրես քեզ: Այդպիսի սերը շատ բարդ է, այն հորդում է միայն այն ժամանակ, երբ քեզ ընդունում ես այնպիսին, ինչպիսին կաս՝ գեղեցիկ կամ ոչ այնքան, հիմար կամ ավելի հիմար, խելացի, կռվարար, չար կամ դատարկամիտ: Երբ օբյեկտիվորեն կգնահատես քեզ, աշխարհը ոտքերիդ տակ կփռվի՝ վարվիր նրա հետ ինչպես ցանկանաս:

«Ես GIRL» ամսագիր, արխիվ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված