ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

Արի հաշտվենք...

Հասարակություն

«Արի, բարիշենք» զվարճախոսությունը մեզ ծանոթ է դեռ մանկապարտեզից: Այն ժամանակ բավական էր ճկույթները խաչել և ասել «արի, բարիշենք», որպեսզի բոլոր նեղվածությունները մոռացվեին: Հիմա ամեն ինչ շատ ավելի բարդ է ու հայտնի արտահայտությամբ արդեն չես պրծնի: Ինչո՞ւ ենք վիճում և ինչպե՞ս հաշտվենք:

Սկանդալներն օգտակար են

Իրար նկատմամբ մանր դժգոհությունները, չարտահայտած պահանջները հաճախ կուտակվում և փչացնում են մեր կյանքը՝ ինչպես մատը մտած փուշը: Այնպես որ, լավ կլինի ժամանակ առ ժամանակ մեղադրանքների, պահանջների տեսքով և ողջ կրքով բաց թողնել «գոլորշին»: Դա նման է դատարկվելուն. թշնամության նշույլ անգամ չի մնում և դուք նորից պատրաստ եք սիրել իրար՝ թիկունքում ոչինչ չթողնելով: Վեճը (և դրանից հետո հաշտվելը) ազդում է՝ ինչպես ադրենալինի ներարկումը: Չափաբաժինը մի՛ չարաշահիր և ամեն ինչ արա ըստ կանոնների և ամբողջ հոգով:

Ընկերդ՝ որպես «օբյեկտ»

Առանց նրա շատ տխուր ես, և դա ընդհանրապես զվարճալի չէ:

Ո՞վ պետք է անի առաջին քայլը. նա, ով մեղավոր է վեճի մեջ: Ճիշտ է, մեկ-մեկ կարող ես ինքդ քեզ երես տալ և սպասել մինչև նա առաջինը զանգահարի՝ նույնիսկ եթե վիճել եք քմահաճույքիդ պատճառով: Հաճելի է քեզ արքայադուստր պատկերացնել, ում ոտքերի առաջ սիրող և նվիրված ասպետն է: Բայց հիշիր՝ դա «մեկ-մեկ», և ոչ թե «հաճախ»:

Հաշտվելու միջոցներ. միլիոնավոր քաղցր խոսքեր, համբույրներ և փոքրիկ նվերներ: Հաշտվելու երեկոն իր նրբությամբ և ռոմանտիկայով կարող է գերազանցել անգամ Սուրբ Սարգսի և սիրահարների «պաշտոնական» այլ օրերին: Այսօր կարող ես նրան ցանկացած հաճելի հիմարություն շշնջալ, որից նա սովորաբար «կզզվեր», եթե դա ոչնչով չառանձնացող մի օր լիներ, իսկ հիմա նա քեզ է՛լ ավելի հաճելի խոսքերով կպատասխանի:

Ստոպ-բառեր. ոչ մի դեպքում մի՛ խոսիր ծանոթ ընկերներիդ մասին. սիրելիդ առանց այդ էլ խելագարվում է՝ մտածելով, թե ինչպես ես իր բացակայությամբ ժամանակ անցկացնում, և հիմա առավել ծանր կտանի քո շրջապատում նոր մարդկանց հայտնվելը: Մի՛ շարունակիր մնալ նեղացածի դերում, երբ նա ներողություն է խնդրել. տղաները հազվադեպ են ընդունում իրենց սխալները և դժվարությամբ են ներում խնդրում: Այնպես որ, գնահատիր նրա ջանքերը:

«Կրիտիկական» ժամկետ. 7-10 օր: Դուք կհասցնեք «սառել», կարոտել իրար և հասկանալ, որ վեճի պատճառն իրոք մանրուք էր, նույնիսկ եթե այն ժամանակ դա «աշխարհի վերջն» էր թվում:

Եզրակացություններ արա. եթե լրացան բոլոր ժամկետները, իսկ նա այդպես էլ չզանգահարեց, ինքդ զանգահարիր նրան, բայց՝ միայն մեկ անգամ: Նա չի պատասխանում զանգիդ, կամ ջղայնացած է խոսում... Նշանակում է՝ այն, ինչ քո կարծիքով սովորական վեճ է, նրա համար հարաբերությունների ավարտ է ենթադրում: Անկեղծ լինելու իրավունք ունես: Հարցրու նրան այդ մասին և պատրաստ եղիր ցանկացած պատասխանի:

Մայրիկդ՝ որպես «օբյեկտ»

Որքան մեզ ավելի հարազատ է մարդը, այդքան ավելի մեծ ցավ նա կարող է մեզ պատճառել: Մայրիկի խոսքերը, մանավանդ եթե դրանք քննադատական են կամ խորհուրդ, որի կարիքը չունես, միշտ սրտիդ ավելի մոտ ես ընդունում, քան պետք է: Հետևաբար դրանք ոչ սովորական արձագանք են ունենում: Դա կախված է նրանից, որ բոլոր արարքներիդ համար ենթագիտակցորեն խրախուսանք ես պահանջում մայրիկիցդ: Իսկ գովասանքի փոխարեն «դասախոսություններ» լսելով՝ քեզ խաբված և չարդարացված, նեղացած ես զգում: Սրան հետևում են դռների ուժգին շրխկոցները, միմյանց հետ բարձր տոնով խոսելը, իսկ վերջում՝ սառը լռությունը:

Ո՞վ պետք է անի առաջին քայլը. դու: Նույնիսկ, եթե կարծում ես, որ ձեր վեճի մեղավորը մայրիկն է: Նրա համար շատ ավելի դժվար է այդպիսի դրության մեջ հայտնվելը. նախ՝ նա քեզանից մեծ է (նա քո մայրն է), բարձր իր «կոչումով», երկրորդ՝ ծնողները միշտ մտածում են իրենց քայլերի «մանկավարժական» կողմի և այն բանի մասին, որ երեխայի մոտ իրենց հեղինակությունը չընկնի: Մի՛ սպասիր մինչև մայրիկն ընկնի տարակուսանքների մեջ. ինքդ արա առաջին քայլը:

Հաշտվելու միջոցներ. երկուսիդ համար թեյ պատրաստիր և հրավիրիր մայրիկին սեղանի շուրջ: Լռությունը, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է դատարկախոսությամբ, շատ ավելի հաճելի կլինի, քան միմյանց հետ հարցեր պարզաբանելը: Ասա մայրիկիդ, որ սիրում ես նրան, դա ցանկացած դեսերտից լավ կքաղցրացնի ձեր հաշտեցումը:

Ստոպ-բառեր. ինչ էլ որ լինի ձեր վեճի պատճառին'նոր ծանոթիդ, ում ծնողներդ այնքան էլ չեն հավանում, թե ուշ ժամի տուն վերադառնալուդ, պետք չէ միանգամից անդրադառնալ, հակառակ դեպքում ամեն ինչ նորից կփչանա: Մտածիր, թե ինչ փոխզիջումների կարող եք գնալ և դրանց մասին հայտնիր մայրիկիդ:

«Կրիտիկական» ժամկետ. ընտանեկան հոգեբաններն ասում են, որ նույն հարկի տակ ապրող մարդիկ չպետք է բացասական հույզերը երկար պահեն իրենց մեջ: «Օրը կգա՝ բարին էլ հետը» ասացվածքն այս դեպքում չի գործում, քանի որ ընտանեկան անառողջ մթնոլորտում քնել-արթնանալն օգուտ չի տա ո՛չ տրամադրությանդ, ո՛չ էլ ծնողներիդ հետ հարաբերություններին: Սպասիր մեկ կամ երկու ժամ, մինչև կրքերը մի փոքր հանդարտվեն (առաջնորդվիր մայրիկիդ, այլ ոչ քո տրամադրվածությամբ) և վազիր խոհանոց՝ թեյնիկը տաքացնելու:
Եզրակացություններ արա. Տասնհինգ տարեկան ես, թե քառասուն՝ միևնույն է, մայրիկիդ համար երեխա ես: Դա չի նշանակում, որ նա քեզ ինքնուրույն չի համարում, պարզապես հոգ է տանում քո մասին, որպեսզի քեզ մոտ ամեն ինչ լավ լինի: Հասկացիր դա և մի՛ նեղացիր նրա, ինչպես քեզ է թվում, չափից ավելի հոգատարությունից: Ի դեպ, մայրիկի խորհուրդները հաճախ օգտակար են լինում:

Խռովության էթիկան

* Մի ասա այն, ինչի մասին իրականում այդպես չես մտածում: Նույնիսկ վեճի թեժ պահին ասված՝ «ես քեզ ատում եմ», «չեմ ուզում քեզ այլևս տեսնել» խոսքերը երկար ժամանակ տպավորվում են տվյալ պահի «թշնամուդ» հոգում և շատ վիրավորում նրան: Իսկ հետո էլ սուր փշերի պես մնում են նրա ուղեղում և թույլ չեն տալիս հաշտվել:

* Գործը չպետք է հասնի ձեռք բարձրացնելուն: Եթե զգում ես, որ ընկերդ պատրաստ է քեզ վրա ձեռք բարձրացնել, վերջ տուր խոսակցությանը: Ինչ էլ արած լինես, արժանի չես դրան: Իսկ եթե նա քեզ ապտակի, առանց մտածելու հեռացիր նրանից:

* Վեճի թեժ պահին մի՛ անդրադարձիր հին վեճերին, հակառակ դեպքում ձեր վեճը շուտ չի ավարտվի և ներկայիս խնդիրներին չեք էլ հասնի: Սովորիր ներել և մոռանալ նախկին խռովությունները. դրանք դուք վաղուց եք քննարկել:

Մտերիմ ընկերուհիդ՝ որպես «օբյեկտ»

Ժամանակ առ ժամանակ նա անտանելի է դառնում: Քույրերի պես նման եք կամ շատ տարբեր, միևնույն է, գալիս է մի պահ, երբ պարզապես հոգնում եք իրարից և վիճելու առիթ եք փնտրում: Իսկ հետո էլ զղջում արածի համար:

Ո՞վ պետք է անի առաջին քայլը. նա, ով ավելի իմաստուն է :) Բայց եթե անմիջապես որոշում ես, որ ձեր միջի խելացին ես, նախ հիշիր ձեր նախորդ վեճերը, և ո՞վ է միշտ առաջինը վազում հաշտվելու: Դո՞ւ, իսկ ընկերուհիդ ոչ մի քայլ չի՞ արել «խաղաղ» կյանքի համար: Լավ կլինի այս անգամ չշտապես «մեղքդ քավելու»: Նրան հնարավորություն տուր ապացուցելու, թե որքանով են ձեր հարաբերությունները կարևոր նաև իր համար:

Հաշտվելու միջոցներ. հաշտվել պետք է երես առ երես, այդ իսկ պատճառով կապի էլեկտրոնային տարբերակներն այնքան էլ տեղին չեն: Չնայած՝ կապ հաստատելու համար դրանք բավականին հարմար են: Կարող ես ընկերուհուդ չեզոք sms ուղարկել, և եթե նրա պատասխանը քեզ նորմալ թվա, հաջորդ իսկ հաղորդագրությամբ առաջարկիր հանդիպել որևէ սրճարանում: Առաջին հանդիպման համար խանութ կամ կինո գնալն այնքան էլ հարմար չէ՝ այնտեղ դուք չեք կարողանա նորմալ խոսել և նորություններով փոխանակվել: Այնպես որ, հանգիստ վայր ընտրիր:
Ստոպ-բառեր. եթե ընկերուհուդ պատմում ես, թե ինչպես էիր նրան կարոտում, պետք չէ հաջորդ իսկ նախադասությամբ գունավոր պատմել համադասարանցիներիդ հավաքույթի մասին, որին գնացել ես առանց նրա: Տպավորություն կստեղծվի, թե այնքան էլ ծանր չէիր տանում ձեր վեճը. ինչու տխրել, եթե շուրջդ այդքան ուրախ է: Մի բան էլ՝ պետք չէ նրա հետ կատակներ անել, նույնիսկ եթե դա ձեր շփման ձևն է. հիմա, երբ երկուսդ նեղված եք և չափազանց հուզված, տեղին կլինեն միայն անկեղծ և ջերմ խոսքերը: Չէ՞ որ դու իրոք նրա կարիքն ունեիր. հենց այդպես էլ ասա նրան:

«Կրիտիկական» ժամկետ. 5-7 օր: Այդ ընթացքում կհասցնեք փափկել և երեկոները կարոտով երազել, թե ինչ լավ կլիներ՝ միասին մի տեղ գնայիք:

Եզրակացություններ արա. ընկերությունն առանց վեճերի չի լինում, մենք՝ աղջիկներս, միս ու արյունից ենք, և մեր մեջ, ի դեպ, փոթորկվում են հորմոններն ու եռում են կրքերը երիտասարդ տղաների նկատմամբ: Չնայած, եթե նկատում ես, որ ընկերուհիդ անընդհատ մանրուքների պատճառով վիճում է քեզ հետ, եթե նույնիսկ հաշտությունից հետո նա ինչ-որ բանից կրկին դժգոհ է, նշանակում է՝ ձեր մշտական վեճերի պատճառն ավելի խորն է: Հարմար պահ գտիր և փորձիր անկեղծ խոսել նրա հետ: Միգուցե խնդիրներ ունի ծնողների կամ ընկերոջ հետ և բացասական լիցքերը պարպում է քեզ վրա՝ փչացնելով ձեր հարաբերությունները: Բայց չէ որ դուք ընկերուհիներ եք, թող իմանա, որ կարող է վստահել քեզ ոչ միայն հագուստի ընտրության հարցում:

Ուղղակի անհեթեթություն

Քեզ թվում է, թե դուք վիճել եք ինչ-որ մանրուքի պատճառո՞վ: Չես էլ պատկերացնում, թե մարդիկ վիճելու ինչ հիմար առիթներ են գտնում.
* «Նա երազում տեսել է, որ համբուրվել եմ ուրիշ աղջկա հետ և երկու օր հետս չէր խոսում»:
* «Ես լվացած բաժակը շուռ տված եմ դնում, իսկ մայրիկը՝ հակառակը, ինչից էլ անընդհատ վիճում ենք»:
* «Պատահական լսեցի, թե մի զույգ ինչպես էր վիճում՝ արդյոք հնարավո՞ր է ինքդ կտրես քո ձեռքը»:
* «Նրա կոշիկներն ինձ նյարդայնացնում են»:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված