Էմմին՝ տղամարդկանց, ստեղծագործական նորությունների և հայ աղջիկների մասին
Հասարակություն
Երգչուհի Էմմին ստեղծագործական առումով առեղծվածային կերպով լռում է վերջերս: Lurer.com-ը զրուցեց երգչուհու հետ ստեղծագործական կյանքի, կանացի թեմաների և, իհարկե, չմոռացանք նաև մի քանի հարցերի պատասխան ստանալ Էմմիից հակառակ սեռի հանդեպ իր վերաբերմունքի մասին:
- Էմմի, ինչո՞վ է պայմանավորված այս թվացյալ լռությունը Ձեր կողմից: Ինչո՞վ էիք զբաղված տարեսկզբին և հիմա:
-Տարին շատ բուռն սկսվեց. թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում շրջագայություններ ունեի: Աշխատանքներ եղան նաև այլ նախագծերի հետ կապված, ինչպես նաև նոր երգի հիման վրա պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել:
Այդ ընթացքում հասցրի մասնակցել «Վան» մրցանակաբաշխությանը, որտեղ ստացա «Ձայն» մրցանակը: Երևի դա է թվացյալ լռությանս պատճառը: Սակայն շատ շուտով իմ ունկնդիրներին անակնկալ է սպասվում: Առայժմ նախընտրում եմ չբացել փակագծերը:
-Քանի որ ոչ միշտ է առիթ լինում Հայաստանում դիմավորել գարունը, այս տարի ունե՞ք այդ հնարավորությունը: Ինչպե՞ս եք սիրում անցկացնել գարնանային Երևանի երեկոները:
-Առհասարակ ամեն տարի գարունը նոր էմոցիաներով է սկսվում ինձ մոտ, և այս տարին ևս բացառություն չէր: Ոչ միայն գարնանը, այլև սովորաբար սիրում եմ ուշ ժամերի ոտքով զբոսնել Երևանով, երբ քիչ են մարդիկ փողոցներում, ոչ թե նրա համար, որ մարդկանց չհանդիպեմ, այլ այդ ժամին ավտոմեքենաները քիչ լինեն, օդն ավելի մաքուր է:
-Գարունը հատկապես իգական սեռի մոտ առաջացնում է արտաքինի մեջ փոփոխություններ անելու ցանկություն: Ձեզ մոտ ի՞նչ փոփոխություններ կան, և արդյոք հասցրե՞լ եք արդեն թարմացնել Ձեր զգեստապահարանը գարնանային թրենդներով:
-Հասցրել եմ, այո: Թեև կարծում եմ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ամբողջ տարվա ընթացքում պետք է փորձեն պահպանել, այսպես ասած, միշտ գեղեցիկ, խնամված լինելու կանոնները:
Տրամադրվածությունը պետք է գեղեցիկ լինի, պարտադիր չէ, որ լինես շատ make up-ով կամ հատուկ հագնված, կարելի է ուղղակի հանգիստ ոճով հագնվել, թեթև դիմահարդարում անել, բայց տրամադրվածությունը լինի դրական: Եվ դա օգնում է երիտասարդ մնալ:
Բնականաբար, այս տարվա թրենդի մեջ իմ զգեստապահարանում գերիշխողը գույներն են: Օգտվում եմ թե՛ բրենդային, թե՛ շատ պարզ, հասարակ, ոչ թանկ հագուստներից: Ես համակարծիք եմ հայտնի դիզայներներից մեկի հետ, ով ասել է, որ ոչ թե հագուստը պետք է գեղեցկացնի մարդուն, այլ մարդը՝ հագուստը:
Եվ նորաձև է այն, ինչ քեզ է սազում:
Ինձ մոտ գունային ընտրությունը ոչ թե տրամադրությունից է կախված, այլ ուղղակի այդ օրվա ցանկությունից:
-Հայ աղջիկները շատ են քննադատվում իրենց շպարի, հագուկապի համար: Շրջագայելով շատ երկրներով՝ կառանձնանցնե՞ք մեր աղջիկների դրական և բացասական հատկանիշները, որոնք հասցրել եք նկատել:
-Ես հիմա կխոսեմ միայն դրականի մասին, որովհետև շատ եմ տեսնում տարբերություն. եթե առաջ բոլորն օգտվում էին մուգ գույներից, միատեսակ ոճից, այսօր հանդիպում ենք բազում գույներով հագնվող երիտասարդություն, և ամեն մարդ հագնվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, չի նայում կողքինին: Դա առաջընթաց է:
-Էմմի, եղանակը մի տեսակ սիրելու սիրահարվելու ցանկություն է թելադրում, ուստի մի փոքր խոսենք հակառակ սեռի հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին: Ի՞նչն եք կարևորում տղամարդու մեջ:
Մանր, բայց շատ կարևոր այնքան «նյուանսներ» կան, որոնք կարող են առաջացնել մեծ խնդիրներ: Եվ երբ դրանք բոլորը մի տեղ հավաքվում ես, ստացվում է իդեալական մարդ, բայց քանի որ իդեալական մարդիկ չկան, բոլորս էլ ունենք մեր խնդիրները, ուստի մի բան միանշանակ կասեմ, կարևոր է այն, որ երկու մարդ կարողանան ճիշտ հասկանալ միմյանց և իրար ճիշտ ընկալեն:
-Քանի որ ունեք զուգընկեր, հետաքրքիր է, հենց Ձեր տղամարդու մեջ ամենակարևոր հատկանիշը ո՞րն է Ձեզ համար, որի պատճառով էլ նրան սիրում եք:
Բայց դուք հիմա շատ, շատ խորը թեմաների եք անցնում.. չէ.. չասեմ էլի… (ծիծաղում է...): Բնականաբար դա ինչ-որ հատկանիշ է, որի շնորհիվ այսքան ժամանակ դիմացել ենք…(ծիծաղում է...):
-Իսկ ե՞րբ եք պատրաստվում չակերտները բացել այս թեմայի շուրջ, միգուցե սպասում եք պաշտոնական քայլի՞:
Երբ արդեն որոշեմ չակերտները բացել, բոլորը կիմանան:
-Լավ, շրջանցելով Ձեր զուգընկերոջ թեման, ուղղակի հետաքրքիր է իմանալ, թե տղամարդու մեջ ի՞նչն է վանում Էմմիին:
-Ինձ կարող է վանել գոռոզ, տգետ և ինքնասիրահարված, եսասեր և ամբիցիոզ տղամարդը:
-Հիմա կանանց միամսյակն է, ինչ-որ կերպ տարվա մեջ առանձնանո՞ւմ է ձեզ համար այս ամիսը:
-Ես ինքս շատ դրական մարդ եմ, չեմ սիրում օրս վատ դասավորել և կողքինին էլ վարակել: Ուստի կարծում եմ, որ մենք պետք է փորձենք մեր օրը տոնական դարձնել ողջ օրվա ընթացքում` անկախ նրանից, թե ինչ տոն է օրացույցով:
Ինքներս պետք է ստեղծենք մեր տոնը, որպեսզի այդ տոնական տրամադրվածությամբ վարակենք նաև հակառակ սեռին, և միայն դրանից հետո իրավունք կունենանք նրանցից հատուկ վերաբերմունք պահանջելու:
Ռուբինա Հակոբյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը