Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Հայ հայրենասիրության ծանր ուխտի հին ուխտավորը. Հրանտ Մաթևոսյանը՝ Գուրգեն Մահարու մասին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Գուրգեն Մահարուն նվիրված «Նա ինքը Հայրենիքն էր» /տես նաև` «Նա գահաժառանգ էր ծնվել. Հրանտ Մաթևոսյանը՝ Մինաս Ավետիսյանի մասին», «Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց», «Մհեր Մկրտչյանը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել», «Հաղթահարելով գեղեցիկ բառի խարդավանքը՝  նա հասավ ճշգրիտ բառի գեղեցկությանը. Մաթևոսյանը՝ Բակունցի մասին»/ դիմանկար-հոդվածը, որը տպագրվել է 1995թ. (հուլիսի 16) «Հայաստանի Հանրապետություն»-ում:

Մեր ժողովրդի կռահումը հասել էր մի զարհուրելի մտքի՝ թե մեր հողը ծերացել է, մեր հերոսների ոտքերի տակ չի դիմանում, տեղի է տալիս. դա միայն կռահում էր, դա չէր հաստատվում իրողություններով կամ այդ հաստատումները չնչին դեպքեր էին այն բանի դեմ, ինչը կոչվելու էր 1915: Ջախջախիչ պարտությամբ տանուլ տրվեցին մեր վերջին ճակատամարտերը, ռազմական հանճարները դարձան խեղճուկրակ զորապետներ, կիրճերում արյան մեջ խեղդվեցին մեր կռվողների վերջին փոքրիկ խմբերը, պատառոտվեցին նոր գնդեր ոգեկոչող դրոշները, և սերունդներ ու սերունդներ սնած երազների շքեղությունը մի այլանդակ ձեռնածվությամբ վերաճեց խղճուկ իրականության - տասը հազար վերստ գետին և յոթ հարյուր հազար որբ: Այսինքն՝ այնպիսի մի վիճակ, երբ ուզվում է, ինքնիրեն ուզվում է, որ հիվանդը մեռնի, և այդ ցանկությունն ավելի քան մարդասիրական է, քանի որ ապաքինումը հիվանդին առողջ չի դարձնի:

Եվ փառք ոգևորված այն սերնդին, որ Արարիչ Աստծու նման ի չգոյե ստեղծեց մեզ համար հայրենիք: Դա Ալեքսանդր Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի և Արամայիս Երզնկյանի, Չարենցի և Մահարու, Կոջոյանի և Սարյանի, Թորամանյանի և Թամանյանի, Աճառյանի և Աբեղյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Չոպանյանի փառահեղ սերունդն էր, մատյան մի գունդ՝ որ մարտի նետվեց մեզ համար ամենաողբերգական պահին, երբ կարող էինք կորցնել ազգ և երկիր լինելու վերջին հնարավորությունները նույնպես: Տանջահար ժողովուրդն ըստ երևույթին ոգեկոչեց նաև իր ապագայի ուժերը, այլապես երկու տասնամյակը մեզ այդքան մեծեր չէր նվիրի: Դա առաջամարտիկների հերոսական սերունդն էր, և որպես իսկական առաջամարտիկներ նրանց խիտ շարքերը մեր օրերին հասան նոսրացած, բզկտված, հոշոտված, պատառոտված, ուխտադրժորեն թիկունքից զարկված և, զարմանալիորեն, դարձյալ ոգևորված: Մահարին դեռ ոտքի վրա էր և չէր նկատում, որ հազիվ է ոտքի վրա: Այդպես լինում են սևեռուն նպատակի մարդիկ: Նպատակը նրան հմայել-ձգում էր: Նրա ուժասպառ մարմինը դժվար էր հասնում նրա ձգտման ետևից, ապա ետ մնաց, ապա՝ ոգին հիսուն թվականների մեջ մի տեղ թողեց այդ դավաճան մարմինն ու տարիներ շարունակ սավառնեց դեպի նպատակ առանց մարմնի: Եվ հասավ ու գամեց բարձր գրականությունը մեծ հայրենասիրությանը: Բանաստեղծության աստվածը, երբ ջախջախվում էին մեր երազները, այն հեռավոր տարիներին Մահարուն շշնջացել էր մի մեծ գաղտնիք՝ պետք է գրականությամբ ետ խլել այն, ինչ պահել չենք կարենում ռազմիկների գնդերով: Երբեմն «պարտիզանական կռիվներով», երբեմն՝ կեղծ նահանջներով և վերջապես փայլուն մի ճակատամարտով նա անհայտությունից խլեց ու իր հայրենիքին վերադարձրեց իր Վանը, և մեծ գրող ու այդպիսով մեծ հայրենասեր Գուրգեն Մահարու այդ Վանն արդեն անկորնչելի է: Դա ոչ միայն այլևս անկողոպտելի մասն է հայ գրականության, այլ նաև հայ ապագա իրականության: Դա թռիչքային հրապարակ է դեպի իրական Վան: Դա Արևմտյան Հայաստանի մեծ խավարից Մահարու լույսով բացազատված այն հովիտն է, որ դեպի իրեն կգրավի խարխափող սերունդներ ու սերունդներ:

Գանգրահեր այն պատանին՝ հեռու տարիների Մահարին, գաղթելիս ձեռքին ունեցել է դասագիրք «Մեղրագետը» և հոր ատրճանակը. հոր ատրճանակը փոխել է հացով, իսկ մանկության «Մեղրագետը» տարել են Բերկրիի Բանդիմահու ջրերը: Այդ ժամանակ նա վերցրել ու դժվար ճանապարհներով մեզ է հասցրել մի պարկ հող՝ փռելու համար համակերպվող արշակներիս ոտքերի տակ:

Նա երբեք չարտաբերեց, օգտվելով երդմնատրության զրնգուն մթնոլորտից, երդման հանդիսավոր տեքստեր, չդարձավ, այդպիսով, հայրենասեր, նա կատակեց, ծաղրեց, ծիծաղեց, անտեսեց այդ արարողությունը, որովհետև նորակոչիկները և մեկ անգամ դավաճանածներն են երդում տալիս, իսկ նա հայ հայրենասիրության ծանր ուխտի հին ուխտավորն էր: Նա հայրենասիրությամբ գեղեցկանալու կարիքը չէր զգում, այլ զգում էր դժվար հայրենասիրության ծանր տառապանքից ազատվելու կարիքը:

Նրա դիմակի, նրա ծաղրի ու ծիծաղի տակ նրա կարոտի անընդհատ մրմունջն է, և նրա մրմունջների հանրագումարը ցավի մի զարհուրած ճիչ է մեղավոր ու անմեղ, հիմար ու խելացի, պարկեշտ ու հավակնոտ բոլոր-բոլորիս դեմ.

- Ո՜ւր է իմ անփոխարինելին, ուր է իմ Հայրենիքը:

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Նյութը պատրաստեց՝ Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված