Հայ աստղերը ռաբիս են երգում (տեսանյութեր)
Հասարակություն
Ռաբիս հասկացությունը գործածության մեջ է մտել Խորհրդային Միության ժամանակաշրջանում: Արվեստի աշխարհն ի մի բերելու և արվեստագետներին մեկ կազմակերպության մեջ միավորելու նպատակով, 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց ՍՍՀՄ արվեստի աշխատողների արհմիությունը և, համապատասխանաբար, ռաբիսի հայաստանյան տարածքային բաժինը։ Որոշ ժամանակ անց ստեղծագործական միություններ կազմավորվեցին, իսկ դրանից հետո արվեստագետներն ու գրողները ըստ ոլորտների առանձնացան և ռաբիսը աստիճանաբար վերածվեց հարսանիք և հուղարկավորություն սպասարկող սիրողական երաժիշտների հիմնարկի ու կարճ ժամանակում դարձավ այստեղ-այնտեղ թափառող, քոչվորական երգի հավաքագրման ու զարգացման կենտրոն: Ներկա ռաբիս երաժշտությունը, ըստ քննադատությունների, արաբական կամ թուրքական ծագում ունի: Հատուկ են կլկլակոկորդ ձայները (թուրք - արաբական մելիզմներ), ոչ հայեցի հնչերանգները և շեշտադրությունները: Դա ընդհանրապես հիմնված է հանրամատչելի բալադի վրա՝ սիրո թեմայով: Ռաբիսի երգիչները, մի քանի բացառություններով, տղամարդիկ են: Ռաբիսի ներկա հայտնի երգիչներից են՝ Արամ Ասատրյանը, Թաթուլ Ավոյանը (Թաթուլ), Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկո) և այլոք:
Ռաբիս ասելով առաջին հերթին հասկանում ենք անորակ երաժշտություն: Անգամ հագուստի առումով շատ հաճախ ենք օգտագործում ռաբիս բառը, որը բնականաբար արծածվում է բացասական իմաստով: Սակայն ռաբիս երաժշտություն սիրողների բանակը Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ է, քան որակյալ երգեր լսողներինը: Գուցե նաև դա է պատճառը, որ հայ էստրադային երգիչ, երգչուհիներց շատերը ժամանակ առ ժամանակ երգում են ռաբիս: Ձեր ուշադրությունն ենք ներկայացնում հայ երգիչ երգչուհինեից մի քանիսի ռաբիս կատարումները:
Նյութը՝ slaq.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը