Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում պետական հեղաշրջում է տեղի ունեցել
Աշխարհ
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության մայրաքաղաքը գրաված ապստամբական կոալիցիայի առաջնորդ Միշել Ջոդոտիան կիրակի օրը իրեն հայտարարել է երկրի նոր նախագահ: Ընդ որում նա հայտարարել է, որ գործում է իշխանության և ընդդիմության միջև հունվարյան համաձայանագրի շրջանակներում: Մայրաքաղաք Գաբոնում հունվարի 11-ին կենտրոնական Աֆրիկայի հանրապետության և ընդդիմության միջև ընթացող բանակցությունների արդյունքում համաձայնագիր էր ստորագրվել, որի համաձայն՝ պետության նախագահ Ֆրանսուա Բոզիզեն մնում էր իր պաշտոնում, իսկ վարչապետ էր դառնում ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլաս Տյանգաեն:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության նախագահը կիրակի օրը փախել էր իր նախագահական նստավայրից ապստամբների կողմից մայրաքաղաքը գրավելուց հետո: Ներկայումս նա գտնվում է Կամերունում. գրում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով Կամերունի ՊՆ-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)