ԱՄՆ-ն Իսրայելի և Պաղեստինի հարաբերությունների կարգավորման պլան է մշակում
ԱՄՆ
ԱՄՆ-ն մտադիր է մոտակա 2 ամիսների ընթացքում Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունների կարգավորման պլան մշակել, լրագրողներին անանունության սկզբունքով հայտարարել է բարձարաստիճան պաղեստինցի պաշտոնյաներից մեկը. գրում է Интефакс-ը:
Նրա խոսքերով, սակայն, դեռևս վաղ է խոսել երկկողմ կամ նույնիսկ եռակողմ հանդիպումների մասին:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի Պետքարտուղար Ջոն Քերրին իր մերձավորարևելյան այցելության ընթացքում սկիզբ դրեց Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ճանապարհի որոնումների գործում ԱՄՆ-ի իրական մասնակցությանը:
Աղբյուրը ԱՄՆ-ի նախագահ Օբամայի՝ օրերս տարածաշրջան կատարած այցը գնահատել է որպես ամերիկա-պաղեստինյան հարաբերությունների կարգավորման միտում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)