Թանկացումներ Զատկին ընդառաջ
Տնտեսություն
Զատկի տոնին ընդառաջ՝ Հայաստանում արդեն իսկ նկատվում են թանկացումներ։ Լուրեր.com-ի հետ զրույցում «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հայտնեց, որ հավկիթի գինն արդեն իսկ թանկացել է. այն վաճառվում է 55-70 դրամ։
«Թանկացումներն արդեն իսկ առկա են։ Կթանկանա նաև ձկնեղենը»,-ասաց Արմեն Պողոսյանը։
Վերջինիս խոսքերով՝ թանկացումները նախորդ տարիների համեմատ նույնն են։ «Թանկացումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությամբ թվերը քիչ են, քան իրականում»,-ասաց «Սպառողների միության» նախագահը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին