Ծառատունկին կտնկվի 32 հազար ծառ և թուփ
Հայաստան
Մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված սանմաքրման աշխատանքների հետ կապված՝ հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել և ամենօրյա հսկողություն իրականացնել համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրերում մաքուր և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: Նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն մասնակցություն ցուցաբերած բոլոր կառույցների աշխատակիցներին:
Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին անդրադառնալով՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ առաջիկայում անցկացվելիք ծառատունկին տնկվելու է 32 հազար ծառ և թուփ: Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ լայնամասշտաբ ծառատունկը պետք է ընդգրկի մայրաքաղաքի նախկինում անտառային համարվող և ոռոգման ցանցով ապահովված բոլոր գոտիները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին