Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Հորս անսպասելի սնանկությունը մեզ վերցրել էր թանկագին գորգերից և գցել չոր գետնի վրա. Շիրվանզադե

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ալ. Շիրվանզադեի «Կյանքի բովից» ինքնակենսագրական հուշագրությունից մեկ փոքրիկ հատված:

Մայրս վերջին անգամ գրկեց ինձ, համբուրեց ու ասաց.

- Գնաս բարով, թող ճանապարհդ փշեր չտեսնի:

Հայրս չհամբուրեց ինձ: Այդ լռին և ինքնամփոփ մարդը երբեք իր հայրական սերը չէր արտահայտում սովորական գուրգուրանքով: Բայց, նայելով նրա մռայլ և հուժկու դեմքին, ես զգացի որքան խոր է նրա վիշտը: Կյանքի դաժանությունը ստիպել էր նրան բռնել իր միակ որդու ձեռը և գցել անհայտության ծովը, լավ զգալով, որ նա լողալու համար չունի ոչ մի փորձ:

Ես գնում էի մի երկիր, ուր գնում էին շատ-շատերը բախտ որոնելու: Այնտեղ մարդկային մտքի ու ձեռքի աշխատանքը նոր միայն սկսել էր գնահատվել որպես շուկայի ապրանք և հարստահարվել: Ես գնում էի ոչ բախտ որոնելու, ոչ հարստություն ձեռք բերելու և ոչ անուն վաստակելու, այլ մի կտոր հաց շահելու մորս և երկու քույրերիս համար: Հորս անսպասելի սնանկությունը մեզ վերցրել էր թանկագին գորգերից և գցել չոր գետնի վրա:

Ես չունեի գոյության կռվի համար ոչ մի միջոց և ոչ մի պատրաստություն, բացի իմ պատանի հասակից և պողպատյա առողջությունից: Ես չունեի ոչ մի նպատակ, որ մի երազ, բացի օրվա պարենս վաստակելուց և հորս պարանոցի վրա մի ավելորդ լուծ չդառնալուց: Միակ փափագս – շարունակել ուսումս – արդեն մեռել էր այն օրը, երբ հայրս ասաց. «Որդի՛, ուսումը հարուստների որդկերանց համար է, քո հայրն այժմ ոչինչ չունի»:

Ազատվելով մորս խանդավառ գրկից, ես սրբեցի երեսս նրա ջերմ արցունքներից և նստեցի կառք:

Կա՜ռք: Դա մալականի մի մեծ ֆուրգոն էր` մինչև կամարաձև ծածկոցը լի զանազան ապրանքներով: Ես բարձրացա ահագին հարկերի վրա և ինձ համար ընտրեցի մի հարմար անկյուն: Բացի ինձանից, այնտեղ կային երեք ճամփորդներ` մի գինեվաճառ, որ գնում էր Բաքու գինետուն բանալու, մի շատ գեր և շատ գեղեցիկ կին տեղական զգեստով և սրա պատանի որդին` իր նման գեղեցիկ:

Կառավար մալականը, իր տեղը հարմարեցնելով, բարձրացրեց երկայն մտրակը և սուլեց: Նախ շարժվեց մեջտեղի ձին, պարանոցը երկարացնելով, ապա մյուս երկուսը: Կառքը ճռճռաց և հետո արձակեց մի այնպիսի դղրդյուն, որ կարծես մի մեծ տուն էր խորտակվում:

Մենք հեռացել էին բավական, բայց ծնողներս դեռ կանգնած էին միևնույն տեղում: Մայրս շարունակ հեկեկում էր: Այդ երևում էր նրա ուսերի վար ու վեր շարժումից: Հայրս չուխայի երկայն թևերի տակից բարձրացրեց իր ձեռները դեպի երկինք և իսկույն գցեց վայր: Արդյոք նա իմ ճանապա՞րհն է օրհնում, թե՞ իր բախտն անիծում: Բայց զգում էի, որ իմ ներկայությամբ զսպված արցունքը այժմ հեղեղում է առատորեն հուժկու դեմքին:

Ես շարունակ նայում էի դեպի ետ, ինչպես մերձավորներից բաժանվող աքսորական, որ հույս չունի երբևէ նրանց նորեն տեսնելու: Կառքն իր հետևից բարձրացնում էր նոսր փոշի, որ օծանվում էր մայր մտնող արեգակի նարնջագույն շողերով: Երբ բարձրահասակ հորս երկայն փափախի սուր ծայրը չքացավ այդ ոսկեզօծ փոշու մեջ, ինձ պաշարեց արտասովոր տրտմություն: Ես գցեցի հրաժեշտի մի թախծալի հայացք իմ ծննդավայրի վրա: Այնտեղ էի անցկացրել իմ մռայլ մանկությունը և վաղաժամ տվայտանքներով լեցուն պատանեկությունը:

Թշվառ և անուամենայնիվ զմայելի՜ քաղաք: Վերջին զարհուրելի երկրաշարժից այնտեղ քար քարի վրա չէր մնացել, բայց դարձյալ գեղեցիկ է գեղեցկուհին նույնիսկ ցնցոտիների մեջ: Նրա փլատակներն անթիվ բարդիների, կաղամախիների ու թթենիների միջից նայում էին որպես միջնադարյան շքեղ դղյակներ: Նրա խորտակված եկեղեցիների ու մզկիթների կանգուն պատերը նմանվում էին հոյակապ աշտարակների, ուր կարծես գերված էին առասպելական գեղեցկուհիները` իրանց ողբերգական ճակատագրով: Ամեն ինչ ողողվել էր թափվող արեգակի հեղեղուն ճառագայթներով: Հեռվից լսվեց երեկոյան զանգերի ձայնը: Ինձ թվաց, որ այդ ձայնը գալիս է երկնքից որպես աներևույթ ոգիների երգեհոն, - այնքան ախորժալուր էր նա և այնքան մելոդիկ: Մերձակա մզկիթի կիսավեր աշտարակից լսվեց թուրք մոլլայի ազանը: Նրա մթին ստվերը բոսորագույն երկնակամարի վրա նկարվել էր որպես մի թևատարած և անշարժ թռչուն: Ձեռներով ականջները հովանավորած` զիլ ձայնով կոչ էր անում հավատացյալներին` կատարել երեկոյան սրբազան նամազը, աղոթել և փառաբանել երկնավորին: Մարդկային մտքի և բնության զարմանալի՜ հակասություն. սոսկալի աղետը վերագրելով աստծուն, մարդիկ դարձյալ պաշտում էին նրան և այնքան ջերմեռանդորեն, որքան շատ էին տառապում նրանցից:

Լռեցին զանգերը, կամաց-կամաց թուլանալով` չքացավ մուեզզինի /մինարեթից հավատացյալներին աղոթքի կոչող մահմեդական կրոնավոր/ ձայնը: Արեգակը, դաշտերից ու ձորերից քաշելով ոսկեգույն շղարշը, թաքնվեց մանիշակագույն լեռների հետևում:

Մնաս բարո՜վ, անգին ծննդավայր: Այսօր ավելի քան կես դար է քեզ չեմ տեսել, և, ո՞վ գիտե, կունենա՞մ բախտ նորեն տեսնելու քո փաղաքուշ կերպարանքը, որ այնքան պայծառ է իմ հոգնած հիշողության մեջ և այնքան խեղճ, որքան խեղճ էր իմ մանկությունը:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված