Կդադարեցվի ջրամատակարարումը
Հայաստան
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշին թաղամասերի, Գ. Զոհրապ, Չուխաջյան փողոցների, նախկին Կաթի գործարանի, Սպանդարյան կայարանի և հարակից արտադրական տարածքների,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 5-18 փողոցների և հարակից տարածքների,
Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին