Սիրիական ընդդիմությունը կներկայացնի պաշտոնական Դամասկոսը Արաբական երկրների լիգայում
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմությունը պաշտոնապես տեղ է ստացել Արաբական պետությունների լիգայի՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող գագաթնաժողովին պաշտոնական Դամասկոսը ներկայացնելու համար. գրում է AFP-ն՝ հղում կատարելով Արաբական պետությունների լիգայի բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Սիրիական ընդդիմությունը պաշտոնապես հրավիրված է արաբական գագաթնաժողովին և զբաղեցնելու է Սիրիայի տեղը»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
Լիգայի երկրների արտգործնախարարների մեծ մասը պաշտպանել է Քաթարի այս առաջարկը՝ կազմակերպությունում պաշտոնական Դամասկոսի տեղը հատկացնել սիրիական ընդդիմությանը: Դեմ են արտահայտվել Ալժիրի և Իրաքի արտգործնախարարները, նշելով, որ նման որոշումը հակասում է Արաբական պետությունների լիգայի կանոնակարգին: Սիրիայի հարևան Լիբանանը ձեռնպահ է մնացել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ