Սիրուշոն կմեկնի Լիբանան
Հասարակություն
Այսօր հանրային հեռուստաընկերության «Առավոտ Լուսո» հաղորդմանը հյուրընկալվել էին երգչուհի Սիրուշոն, «Դորիանս» ռոք խումբը, «DEEM communications»-ի տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:
Հյուրերը խոսում էին ապրիլի 6-ին կայանալիք համերգից: Ինչպես իր խոսքում նշեց Րաֆֆին. «Համերգի ընթացքում մեծ պարահրապարակ է լինելու երկրպագուների համար, ովքեր կցանկանան պարել: Փորձել ենք այնպես անել, որ մարդիկ իրենց լավ զգան»:
Հաղորդավարի այն հարցին, թե ինչու Սիրուշոն որոշեց համերգով հանդես գալ «Դորիանս» ռոք խմբի հետ՝ երգչուհին պատասխանեց. «Ինձ դուր է գալիս նրանց ներկայացրած երաժշտությունը, նրանց մոտեցումը երգին: Ես այս համերգին մոտենում եմ այնպես, ինչպես մենահամերգի: Կարծում եմ՝ տղաներն էլ են այդպես վերաբերվում»:
Երգչուհին խոսեց նաև «Պռեգոմեշ» հավաքածուից. «Հուսով եմ, որ մոտ օրերին այն պատրաստ կլինի: Պարզապես զբաղվածությունս այս օրերին բավական խիտ է, քանի որ մեկ-երկու օրից մեկնում եմ Լիբանան»։
Հյուրերը խոստացան, որ համերգի ընթացքում լինելու են անակնկալներ ու հեռուստադիտողներին հորդորեցին ապրիլի 6-ին ներկա լինել Մարզահամերգային համալիրում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը