Օտարերկրացու հերթական բռնաբարությունը Հնդկաստանում. տուժողը հարավկորեացի ուսանողուհի է
Աշխարհ
Հնդկաստանում բռնաբարել են հարավկորեացի մի ուսանողուհու: Հարձակումը կրկին կատարվել է ավտոբուսում, ինչպես հնդիկ ուսանողուհի Ջոթի Սինգհի դեպքում, ում դաժամաբար բռնաբարել ու սպանել էին 2012-ի դեկտեմբերին:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», բռնաբարվողը եղել է 23 տարեկան, նա սովորում է Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայի ուսումնական հաստատություններից մեկում:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում, ժամը մոտավորապես 07:30-ին: Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա հետ նույն ավտոբուսում գտնված երիտասարդների խմբին: Այս մասին հայտնում է news.am-ը:
Ուսանողուհին ճանաչել է իրեն բռնաբարողին, ում կալանավորել են:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան