Որքանո՞վ է լուրջ հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը
Հայկական Մամուլ
Մարտի 23-ին Ազատության հրապարակում մի հարբած քաղաքացի փորձել էր հարձակվել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա՝ նրան հայհոյելով եւ անվանելով դավաճան: Եվ ահա դեպքից երկու օր անց «Ժառանգություն»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղի ունեցածը որակելով ոտնձգություն Ր. Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ: Թեեւ քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, «Ժառանգություն»-ն ամեն դեպքում ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ, պահանջելով՝ անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը: Զավեշտն այն է, որ կուսակցության երկօրյա աշխատանքի արդյունքում պատրաստված հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ ոստիկանությունն արդեն հրապարակել էր քաղաքացու ինքնությունը. ձեռքին միայն թղթապանակ ունեցող ՙհնարավոր մարդասպանը՝ 1961թ. ծնված Ղազար Ղ- .ն է, որի մոտ որեւէ զենք չի հայտնաբերվել: Թե որքանով է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը, այն էլ դեպքից երկու օր անց, թողնում ենք առանց մեկնաբանության:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը