«Հրապարակ». «Ժառանգություն»-ը նեղացե՞լ է ԵԺԿ-ից
Հայկական Մամուլ
Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ՀԺԿ գագաթնաժողովը, որին մասնակցել են ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, որը Բրյուսելում է նաև Եվրահանձնաժողովի՝ Բոլոնյան գործընթացի հարցերով: «Հրապարակը» հիշեցնում է, որ Հայաստանն անցած տարվա օգոստոսից երեք տարով ստանձնել է Բոլոնյան քարտուղարի պարտականությունները, իսկ 2015-ի մայիսին Երևանում է տեղի
ունենալու Բոլոնյան գագաթնաժողովը:
ԵԺԿ անդամ «Ժառանգության» ներկայացուցիչները չեն մեկնել Բրյուսել: Ինչո՞ւ, հարցրեց թերթը Ստեփան Սաֆարյանին: «Երբ հարմար կգտնենք, այն ժամանակ էլ կմեկնենք Բրյուսել, դա ԵԺԿ համագումար չէր, որ մեկնեինք, ընդամենը համաժողով էր»:
Ասել է թե՝ դուրս չեք գալիս, չե՞ք նեղացել ԵԺԿ-ից. «ԵԺԿ նախագահի հետ կապված՝ Րաֆֆի Հովհաննիսյանը սպառիչ պատասխանել է, ավելացնելու այլ բան չունեմ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը