«Ժողովուրդ». Բերդի քաղաքապետի որդուն ուղղված կրակոցները՝ շփոթմո՞ւնք
Հայկական Մամուլ
Մարտի 23-ին Ավան-Առինջի 4/2 շենքի բակում հնչած կրակոցներն ուղղված են եղել Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ
Հարություն Մանուչարյանի որդուն՝ Անուշավան Մանուչարյանին, որը, ի դեպ, Աժ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բերդի քաղաքապետը կրակոցները համարեց շփոթմունք և նշեց, որ իր տղան թշնամիներ չունի. «Իմ տղան գաղտնիք չունի ինձանից, ու ես գիտեմ, որ դա շփոթմունք է»: Աժ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանը թերթի հետ զրույցում կատարվածը դարձյալ համարեց շփոթմունք:
«Այո, նա իմ փեսան է: Նա չի կարող թշնամիներ ունենալ, այս ամենը շփոթմունք է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել այս պահին»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը