«168 ժամ». Նախկին վարչապետը` ՀՀ ոսկու բիզնեսում
Հայկական Մամուլ
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվել է ոսկու հանքավայրերի հետախուզման և արդյունահանման մեջ մասնագիտացած Lydian International Ltd ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական կայքում:
Ընկերությունը կենտրոնացած է Արևելյան Եվրոպայի վրա և զարգացնում է, մասնավորապես, Հայաստանում մեկնարկած «Ամուլսար» նախագիծը: Ընկերության խոշոր բաժնետերերի թվում են «Միջազգային ֆինանսական կորպորացիան» և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:
Կայքում նշվում է, թե գործադիր և պատվավոր ինչ պաշտոններ է զբաղեցրել Արմեն Սարգսյանը, ինչ կոչումներ և ձեռքբերումներ ունի: Ընկերության նախագահ Գորդոն Ուայլին ասել է, որ ուրախ է Արմեն Սարգսյանին տեսնել իր ընկերության կազմում, և նշել, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն «Ամուլսար» նախագիծը համաշխարհային կարգի արտադրություն դարձնելու համար:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը