Սերժ Թանգյանը երգ է նվիրում «Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին» (ձայնագրություն)
Հասարակություն
Ամերիկահայ ռոք-երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը հայտնել է, որ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը:
Սերժ Թանգյանը հայտնել է, որ երգը կթողարկվի ամառը` Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում:
«Ցանկանում եմ նվիրել այդ երգը Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին»,-ասել է Սերժ Թանգյանը:
Mediamax-ը հիշեցնում է, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Սերժ Թանգյանը երկու նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. առաջինը հրապարակավեց փետրվարի 26-ին, երկրորդը՝ փետրվարի 27-ին:
Երգը կարող եք լսել այստեղ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը