Ձերբակալության մասին լուրերը Ռոման Աբրամովիչին արժեցան 132 մլն դոլար
Աշխարհ
ԱՄՆ-ում մարտի 25-ին տեղի ունեցած ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ենթադրյալ ձերբակալության մասին լուրերի տարածման արդյունքում նրան պատկանող բիզնեսի բաժնետոմսերի արժեքը կտրուկ անկում է ապրել:
Չնայած գործարարի կողմից արագ տված հերքմանը, թե իրեն ձերբակալել են, ընկերությունները, որոնցում բաժին ունի նաև Աբրամովիչը, առևտրի բորսաներում կտրուկ անկում են գրանցել. գրում է բրիտանական The Telegraph-ը:
Այսպես, «Եվրաս»-ի բաժնետոմսերը մեկ ժամվա ընթացքում արժեզրկվել են 5%-ով, որի արդյունքում Աբրամովիչն ընկերության 2.5 մլրդ դոլար արժողությամբ փաթեթից կորցրել է 59 մլն դոլար:
Նշենք,որ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե նախօրեին Ռոման Աբրամովիչը ձերբակալվել է: Նրա փաստաբանը հերքել էր այդ տեղեկությունը, հայտարարելով, որ նրան պարզապես հարցաքննության են կանչել: Դրանից հետո հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Աբրամովիչի անձնական ներկայացուցիչը և նշեց, որ Աբրամովիչը ո՛չ ձերբակալվել է և ո՛չ էլ հարցաքննվել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)