Եգիպտոսում առևանգված օտարերկյա զբոսաշրջիկներն ազատ են արձակվել
Մերձավոր Արևելք
Ուրբաթ օրը Եգիպտոսի Սինայի թերակղզու հատվածում առևանգված իսրայելցի և նորվեգացի 2 զբոսաշրջիկներին ազատ են արձակել: Ի սկզբանե հայտնում էին, որ առևանգվել են Իսրայելի և Բելգիայի քաղաքացիները, սակայն Նորվեգիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ առևանգված 2 կանանց թվում է իր քաղաքացին:
Եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով՝ զբոսաշրջիկներին ազատ արձակելու դիմաց առևանգիչները մտադիր են իշխանություններից պահանջել բանտից ազատել իրենց հարազատներից մեկին, ում ձերբակալել են թմրանյութեր տարածելու մեղադրանքով:
Բանակցություններին մասնակցում էին տեղի բեդուինների ցեղերի շեյխերը:
Զինված բեդուինները հարձակվել էին զբոսաշրջիկների վրա մարտի 22-ին և զենքի սպառնալիքով հարկադրել նստել իրենց մեքենան: Արդեն նախկին պատանդների խոսքերով՝ իրենց նկատմամբ լավ են վերաբերվել, և իրենց ինքնազգացողությունը գնահատում են բավարար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ