Կենտրոնական Աֆրիկան հեղաշրջած ապստամբները լուծարել էն Սահմանադրությունն ու խորհրդարանը
Աշխարհ
Կենտրոնական Աֆրկայի հանրապետությունում ապստամբների առաջնորդ Միշել Ջոդոթիան, ով մայրաքաղաքը գրավելուց հետո իրեն նախագահ էր հռչակել, երկուշաբթի օրը հայտարարել է սահմանադրության լուծարման և պետության կառավարության ու խորհրդարանի ցրման մասին. գրում է AFP-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապստամբների առաջնորդը կիրակի օրը՝ մայրաքաղաքը գրավելուց հետո, իրեն նոր նախագահ էր հռչակել և հայտարարել, որ գործում է հունվարին ընդդիմության և իշխանությունների միջև ձեռք բերված խաղաղության մասին համաձայնագրի շրջանակներում:
Կենտրոնական Աֆրիկայում գտվող դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ երկրում իսկական քաոս է տիրում: Ինչպես ապստամբները, այնպես էլ տեղաբնակները, հարձակվում են խանութների վրա և թալանում դրանք, առևանգում փողոցներում կայանված մեքենաները: Ապստամբների ներկայացուցիչները հայտարարել են, որ ապստամբական ուժերը սկսում են ամրապնդել իրենց դիրքերը մայրաքաղաքի ողջ տարածքում, որպեսզի կարգուկանոն հաստատեն:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան