Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ 10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ Քննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան Հիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել է 

ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան

Արտաքին Քաղաքական

Մարտի 20-22-ը պաշտոնական այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանն ուղեկցում էր Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարը մարտի 21-ին հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կարեւորեց վարչապետի՝ տարեսկզբին Երեւան կատարած այցելությունը, ինչը լուրջ խթան հանդիսացավ, մասնավորապես, երկկողմ մշակութային համագործակցության ծրագրերի հստակեցման եւ համատեղ իրականացվելիք միջոցառումների նախանշման առումով: Վրաստանի վարչապետը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների միջեւ մշակութային համագործակցության խորացմանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր գնահատեց հայ եւ վրաց եղբայրական ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունը եւ կարեւորեց երկու ժողովուրդների բազմադարյա մշակութային ժառանգությունը սերունդներին հասու դարձնելուն ուղղված քայլերը: Միաժամանակ, կողմերը կարեւորեցին եկեղեցական եւ հոգեւոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցությունը' որպես մշակութային համագործակցության կարեւոր բաղադրիչ:

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի եւ երկու երկրների մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների մշակութային համագործակցության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում' Վրաստանում հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաեւ մշակութային ծրագրերի ու միջոցառումների իրականացման վերաբերյալ խնդիրներ:

Նախարար Հասմիկ Պողոսյանն իր գործընկերոջ հետ միասին եւ պատվիրակության այլ անդամների ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիում գտնվող Սբ.Նորաշեն, Սբ. Նշան եւ Մուղնու Սբ. Գեւորգ հայկական եկեղեցիներ' ծանոթանալու վերականգնողական աշխատանքների նախագծային եւ այլ մանրամասների հետ: Վրաստան կատարած այցելության մշակութային ծրագրերի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաեւ Մծխեթայում գտնվող վրաց ուղղափառ եկեղեցու Սվետիցխովելի եւ Շիոմգվիմելի վանական համալիրներ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց եւ մասնակցեց նաեւ մի շարք մշակութային եւ համայնքային միջոցառումների:

Մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Թբիլիսիում գործող «Դավթյանների տուն» թատրոն-թանգարան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (լեգենդար «Վերնատուն»,) Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում ներկա գտնվեց ժամանակակից անվանի բանաստեղծ Գագիկ Դավթյանի՝ հայ եւ վրաց պոեզիային նվիրված գրքերի շնորհանդեսին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախարար Հասմիկ Պողոսյանը, անդրադառնալով իր եռօրյա աշխատանքային հանդիպումներին եւ բանակցություններին, ընդգծեց, որ այսօր ստեղծված է բարենպաստ մթնոլորտ երկու երկրների մշակութային համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Ներկայացնելով երկու երկրների մշակութային համագործակցության հեռանկարները՝ նախարարը մանրամասն խոսեց առաջիկայում իրականացվելիք կարեւորագույն համատեղ միջոցառումների մասին, ինչպես նաեւ իր մոտեցումները հայտնեց համայնքային մշակութային կյանքի ակտիվացման եւ այդ ուղղությամբ համայնքային եւ հայաստանյան կառույցների համագործակցության վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված