Հարավային Կորեայի բանտախցերի պատերը կզարդարվեն գեղարվեստական նկարներով
Աշխարհ
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Սոդեմունի ոստիկանական բաժանմունքը առաջինն է դարձել, որտեղ ժամանակավոր կալանքի տակ վերցված անձանց բանտախցի պատերը նկարիչների կողմից զարդարվել են տարբեր պատկերներով: Ոստիկանական տեղամասի ղեկավարութունն իր քայլը բացատրում է այստեղ հայտնված մարդկանց նկատմամբ հոգատարության դրսևորմամբ, քանի որ կալանավորները կարող են իրենց ավելի հանգիստ զգալ, երբ շուրջբոլորը տեսնեն ծաղիկների, թռչունների և կանաչ խոտի պատկերներ:
Ընդ որում, նկարների թեմատիկան կանանց, տղամարդկանց և անչափասների խցերում տարբեր է: Կանանց խցերում պատերին երիտասարդ կին է պատկերված՝ արձակված մազերով և կրծքին սեղմած կարմիր սրտով:
Տղամարդկանց խցերում թռչուններ և ծառեր են պատկերված: Պատկերների կողքին կան բանաստեղծական մեջբերումներ. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)