Հայտնաբերվել է վիրակապ, որը տեղյակ է պահում ինֆեկցիայի մասին
Գիտություն և Մշակույթ
Մեծ Բրիտանիայի Բատի համալսարանի գիտնականները ստեղծել են հատուկ վիրակապ, որը տեղյակ է պահում, թե որքան արագ է լավանում վերքն այրվածքից հետո: Եթե վերքում հայտնվել է որևէ ինֆեկցիա, ապա վիրակապը սկսում է լուսարձակել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ:
Այս հայտնագործությունը կօգնի փրկել բազմաթիվ հիվանդների կյանք, քանի որ շաքարախտ ունեցող հիվանդների և երեխաների մոտ ինֆեկցիայի առկայությունը կարող է մահացու լինել: Նման վիրակապ ստեղծելու համար օգտագործվել են ներկ պարունակող նանոդեղապատիճներ: Եթե վերքի միջավայրում հայտնվում են օտար մարմիններ, պատիճները պայթում են. նրանք արձագանքում են բակտերիաների կողմից արտադրվող թունավոր նյութերին:
Վիրակապն արդեն փորձարկել են լաբորատոր պայմաններում մարդու մաշկի վրա: Նրա օգտագործումը կարագացնի վերքի լավացման գործընթացը և կնվազեցնի սպի թողնելու հավանականությունը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)