Նյու Յորքի The Metropolitan թանգարանը թալանել է հաճախորդներին
ԱՄՆ
Նյու Յորքի The Metropolitan Museum of Art թանգարանը հայտնվել է սկանդալային իրավիճակում այն բանից հետո, երբ թանգարանի երկու աշխատակիցներ հայց են ներկայացրել սեփական ղեկավարության դեմ: Նրանք պնդում են, որ ղեկավարությունը խաբել է այցելուներին թանգարանի մուտքի տոմսի արժեքի հարցում:
Շատ այցելուներ վստահ են եղել, որ տոմսի համար սահմանված 25 դոլարը թանգարան մուտք գործելու պարտադիր արժեքն է, սակայն իրականում այդ գինը ոչ թե պարտադիր, այլ «ցանկալի» է եղել. այցելուները պետք է այն վճարեին կամավորության սկզբունքով, և գումարն օգտագործվելու էր բարեգործական նպատակներով:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ այցելուների 80%-ը տեղյակ չի եղել, որ իրավունք ունի չվճարել այդ գումարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)