Սուր զգացողությունների սիրահարը ջարդուփշուր է եղել ժայռից ցատկելիս (տեսանյութ)
ԱՄՆ
ԱՄՆ-ի Վեսթ Ջորդան քաղաքի բնակիչ Քայլ Լին ջարդուփշուր է եղել Յուտա նահանգում ժայռի վրայից կատարած անհաջող ցատկի արդյունքում. գրում է Lifenews-ը:
Սուր զգացողություններ փնտրող 5 երիտասարդներից բաղկացած այս խումբը հատուկ պարանների և սարքավորումների միջոցով ցատկում էին բնական ապառաժե ելուստից, որի բարձրությունը կազմում է 43 մետր:
Մասնակիցներից մեկի պարանը, պարզվում է, չափազանց երկար է եղել, և դա երիտասարդին մահվան դուռն է տարել. նա, գետնին բախվելով, ջարդուփշուր է եղել:
Տեղի ոստիկանությունը նշում է, որ տղան թռիչքից առաջ չի ստուգել պարանի անվտանգության հուսալիությունը: Ինչպես հայտնի է դարձել, երիտասարդները տեղյակ էին էքստրեմալ սպորտով զբաղվելու վրա նահանգում գործող արգելքի մասին, սակայն անտեսել էին այդ հանգամանքը:
Փետրվարին YouTube-ում հայտնված այս հոլովակն արդեն 18 մլն դիտում է բերել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)