Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ Գյումրիում
Հայաստան
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր գյումրեցի Արթուր Ալեքսանյանին:
Քաղաքապետը շնորհավորեց տաղանդավոր մարզիկին փառահեղ հաղթանակների կապակցությամբ և նշեց, որ իր հաղթանակներով Արթուրը բարձր պահեց հայկական սպորտի պատիվը և մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Գյումրին շարունակում է պահպանել սպորտային իր հզոր ներուժը: Մաղթելով հաջողություններ հետագա մրցումներում՝ քաղաքապետը պարգև հանձնեց տաղանդավոր մարզիկին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին