Բորիս Բերեզովսկին մահվանից օրեր առաջ խոսել է ինքնասպանության մասին
Ռուսաստան
Իր մահից օրեր առաջ Բորիս Բերեզովսկին զրույցի ընթացքում հիշատակել է ինքնասպանության հնարավորության մասին. BBC-ի թղթակից Ռիչարդ Գալինին տված հարցազրույցի ընթացքում պատմել է հանգուցյալի մտերիմներից մեկը:
Նրա խոսքերով՝ ինքն այն ժամանակ Բերեզովսկու խոսքերը լուրջ չի ընդունել: Զրուցակիցը նաև հաստատել է, որ Բերեզովսկին վերջին շրջանում հակադեպրեսանտ դեղահաբեր էր ընդունում:
Հիշեցնենք, որ նախկին ռուս օլիգարխի մարմնի պաթալոգիաանատոմիական փորձաքննության արդյունքում ապացուցվել է, որ Բորիս Բերեզովսկու մահը վրա է հասել կախվելու միջոցով ինքնասպան լինելու արդյունքում: Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դիահերձման արդյունքների մասին հայտնել է Թեմզ Վելի ոստիկանությունը, որը և վարում է շաբաթ օրը լոգարանում մահացած Բերեզովսկու մահվան գործի հետաքննությունը:
Նշենք նաև, որ նախօրեին Բերեզովսկու ընկերներից Նիկոլայ Գլուշկովը հայտարարել էր, Բերեզովկսու նախկին կինը դիակի կողքին շարֆ է հայտնաբերել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)