Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսով Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն 

Գրիգոր Կյոկչյանը՝ «Հայաստանի ձայնի», 1000 դոլարով երգ գրելու և ստեղծագործական իր ուղու մասին

Հասարակություն

«Հայաստանի ձայնից» հանդիսատեսին առավել հայտնի դարձած Գրիգոր Կյոկչյանը թեև դուրս մնաց նախագծի մրցութային փուլից, սակայն երգարվեստից դուրս մնալ չի պատրաստվում: Երգիչը պատրաստվում է նկարահանել իր առաջին տեսահոլովակը: esyes.am-ը զրուցել է Գրիգորի հետ երկու նախագծերի՝ «Հայաստանի ձայնին» և «Հայ սուպերսթարին» մասկակցելու, դրանցից դուրս մնալու, հայ հայտնիներից շատերի համար երգեր գրելու և իր անհատական ուղին կերտելու մասին:

Հայ հանդիսատեսին Գրիգորն առավել հայտնի է որպես հեղինակ: Նա շոու բիզնեսից շատերի համար է երգեր գրել. Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո», «Գոլ», «Թե կուզես», Սոֆի Մխեյանի «Հայաստան», «Հաճախ ժպտա», Անդրեի և Սերինե Պողոսյանի «Սառը քամի» և շատ այլ հայտնի երգեր, որոնց մի մասը հիթ է դարձել: Հեղինակը խոստովանում է, որ Միհրան Ծառուկյանի կատարմամբ իր գրած խոսքերով «Թե կուզես» երգն իր ստեղծագործություններից լավագույնը չի համարում, սակայն Միհրանի համար գրած երգերից շատ ավելի սիրում է «Գոլը», որի ոչ միայն խոսքերի, այլև երաժշտության հեղինակն ինքն է:

Թեև Գրիգորը կարողանում է նաև երաժշտություն գրել, ավելի հայտնի է որպես խոսքերի հեղինակ, քանի որ չի ուզում գրել այնպիսի երաժշտություն, որն այսօր կոմերցիոն է համարվում և մեծ պահանջարկ ունի: «Այսօր երգն ամենաքիչն արժե 1000 դոլար: Նման երգեր գրելն ինձ համար դժվար չէ, առավել ևս, որ շատ հայտնիների հետ համագործակցության փորձ ունեմ և հանգիստ կարող եմ վաճառել դրանք, սակայն ես չեմ ուզում զոհ գնալ կոմերցիային և գումարին,- esyes.am-ին ասաց Գրիգորը, ով թեև երբեք չի ասում' երբեք, սակայն հանիսատեսին խոստանում է, որ կփորձի միշտ որակյալ երաժշտություն մատուցել: -Ես շատ եմ սիրում դասական ժանրը, թեև ուզում եմ կայանալ փոփ ռոք ոճում»:

Ըստ Գրիգորի՝ չի կարելի միայն երիտասարդներին մեղադրել այն բանի համար, որ այսօր որակյալ երաժշտությունը մեծ պահանջարկ չունի. «Պարզապես մեր սերունդը մեծացել է ռուսական վատ էստրադային երգեր լսելով և այսօր հնարավոր չէ միանգամից փոխել պահանջարկը: Պետք է աստիճանաբար, փոքր չափաբաժիններով մատուցել, որպեսզի լսարանն ընդունի, սիրի և նրա ականջին հաճելի դառնա որակյալ երգեր լսելը: Եթե իմ առաջին երգը լինի միջին որակի, հաջորդն ավելի որակյալ, երրորդն՝ ավելի և այդպես շարունակ, լսարանն ավելի հեշտ կընկալի»:

2007 թվականին Գրիգոր Կյոկչյանը մասնակցել է «Հայ սուպերսթար 2» նախագծին և հասել մինչև եզրափակիչ փուլ: Նա ընդգրկվել է լավագույն 12 մասնակիցների մեջ և զբաղեցրել 8-րդ տեղը: Հեղինակ-կատարողը խոստովանում է, որ այդ ժամանակ ինքը շատ անփորձ էր: «Մինչ «Հայ սուպերսթարին» մասնակցելն անգամ տանը չէի երգել. նախագծին մասնակցեցի, որովհետև լավ լսողություն ունեի,- ասաց Գրիգորը, ով հենց այդ նախագծին իր մասնակցությունից հետո է որոշել նաև երգել: - Ես այն ժամանակ կարող էի օգտվել ճանաչվածության որոշակի մակարդակից և գործունեություն սկսել, սակայն որոշեցի կասեցնել գործունեությունս, քանի որ մակարդակս թույլ էր: Ուզում էի քայլ առ քայլ առաջ գնալ և որոշեցի նախ' կրթվել, ապա' գործունեություն սկսել»: «Սուպերսթարից» հետո Գրիգորը 6 ամսյա վոկալի պարապմունքներից հետո մասնակցել է Արթուր Գրիգորյանի կազմակերպած «Ընծա» մրցույթին, որի ժամանակ զբաղեցրել է 1-ին տեղը: Այդ մրցույթից հետո նա Արթուր Գրիգորյանի առաջարկով սկսել է աշխատել Երգի պետական թատրոնում՝ որպես մեներգիչ:

Առաջիկայում երգիչը Երգի Պետական Թատրոնի կազմի հետ կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է Երևանի մասին երգի հիման վրա: Այս օրերին նա հենց այդ երգի ձայնագրման և տեսահոլովակի նկարահանումներով է զբաղված, ինչից հետո կներկայացնի իր առաջին երգը: Հատկանշական է, որ մեր շոու բիզնեսից շատերի երգերի խոսքերի հեղինակն այլ մարդ է' Անիտա Հախվերդյանը. «Կարծում եմ՝ այդպես ավելի հետաքրքիր է: Ես ամբիցիաներ չունեմ, որ իմ երգերն անպայման ես պետք է գրեմ, իսկ Անիտա Հախվերդյանին ու նրա գրած երգերը շատ եմ սիրում: Ենթադրում եմ, որ երգս հաջողություն կունենա, որովհետև ինձ շատ են ասում, որ սպասում են նորությունների»:

«Հայաստանի ձայնից» դուրս մնալն անակնկալ էր ինչպես Գրիգորի, այնպես էլ մեծ թվով հանդիսատեսի համար: Նախագծից Աննա Ավետյանի դուրս մնալուց հետո սա երկրորդ դեպքն էր, երբ հանդիսատեսն այլ ելք էր կանխատեսում: Գրիգորը, սակայն, ի տարբերություն լսարանի, առավել լավ է տրամադրված. «Եթե լինեի 16, 19 տարեկան, կկոտրվեի: Ճիշտ է, ինձ համար շատ զարմանալի էր, չէի սպասում, ոչ ոք չէր սպասում կամ ենթադրում, որ ես դուրս կգամ, բայց սա ինձ համար կոտրվելու առիթ դառնալ չէր կարող,- ասաց Գրիգորն ու նշեց, որ ի սկզբանե ճանաչում էր և համագործակցության փորձ ուներ ժյուրիի բոլոր անդամների հետ, բացի Արտո Թունջբոյաջյանից: -Որոշեցի գնալ ամենաբարդ ճանապարհով, որպեսզի անձնական հարաբերություններս չազդեն այն ուղու վրա, որ կանցնեմ: Ուզում էի քայլ առ քայլ հասնել հաջողության»:

Ի դեպ, նախագծից դուրս մնալը Գրիգորը չհասցրեց ծանր տանել նաև մեկ այլ պատճառով. նույն շրջանում նա հնարավորություն ունեցավ հանդես գալ ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարայի հետ: Պարզվում է' երգչին նկատել են «Հայաստանի ձայնը» նախագծի ժամանակ և գտել համացանցի միջոցով. «Երբ ինձ գրեցին, կարծեցի' ծանոթներս են կատակում, երկրորդ անգամ գրեցին, որոշեցի արձագանքել և գնալ հանդիպման, թեև դեռ կասկածում էի, որ դա կատակ է: Ուղղակի մտածեցի, որ կորցնելու ոչինչ չունեմ: Երբ գնացի հանդիպման և պարզվեց, որ դա կատակ չէ, շատ ուրախացա: Հելեն Սեգարան Ֆրանսիայի վաստակավոր արտիստ է, մի շարք մրցույթների մրցանակակիր, երգել է Բոչելիի, Գարուի և մեծանուն շատ այլ երգիչների հետ: Ինձ համար մեծ պատիվ էր, որ պետք է նրա հետ կատարեմ այն երգը, որը նա կատարել է Բոչելիի հետ: Ինձնից բացի, մի քանի այլ երգիչների էլ էին նկատի ունեցել, սակայն երբ ուղարկեցին երգի մինուս տարբերակը, և ձայնագրվեցի, ուղարկեցի կազմակերպիչներին, ասացին, որ այլևս չեն ցանկանում այլ տարբերակ փորձել, և Հելենը հստակ որոշել է, որ ինձ հետ է զուգերգով հանդես գալու: Արդեն Երևանում նրա հետ շփումը շատ հաճելի էր: Վերջում նա ասաց. «Համոզված եմ, էլի կհանդիպենք, քեզ անակնկալ է սպասվում :)» Ենթադրում եմ, որ խոսքը համագործակցության մասին է: Անհամբերությամբ կսպասեմ, միաժամանակ' կաշխատեմ, որ առաջ գնամ և նպաստեմ համագործակցության կայացմանը»:

Նշենք, որ թեև Գրիգորը համալսարանական կրթությամբ տնտեսագետ է և Կոնսերվատորիան չի ավարտել, երաժշտական ուսում ստացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով
Ամենադիտված