Ով որ բան ունի ասելու Եվա Ռիվասին, կարող է խոսել նրա ընկերոջ հետ
Հասարակություն
Երգչուհի Եվա Ռիվասը շարունակում է ask.fm-ի միջոցով պատասխանել երկրպագուներին հետաքրքրող հարցերին: Հարցերը տարբեր բնույթի են և անսպառ: Տեղ-տեղ կարելի է հանդիպել նաև ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ երգչուհու հասցեին:
Այսօր մի երիտասարդ, ում անունը չի նշվել, ներկայացել է որպես Եվայի ընկեր և գրել հետևյալը:
«Ես նրա ընկերն եմ, նա ինձ հետ է: Եթե ինչ-որ մեկը բան ունի ասելու, կարող է ինձ հետ խոսել: Ես կբացատրեմ ինչն ինչոց է: Ինձ հեշտ է գտնել: Մոսկվա՝ «Մոնրո» ակումբ: Ընդամենը հարցրեք սեփականատիրոջը և ես շուտ կհայտնվեմ, ուր էլ որ լինեմ»:
Եվան իր հերթին ավելացրել է. «Հասցրեցիք մարդուն ձեր խոստովանություններով ու ամուսնության առաջարկներով»: Այս մասին գրում է mamul.am-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը