Դիանա Գրիգորյանի նոր սերիալը
Հասարակություն
«Մագավտո» հեռուստահաղորդաշարի հյուրը «Արմենիա»–ի հաղորդավարուհի, սերիալների սցենարների հեղինակ Դիանա Գրգորյանն է:
Հաղորդման շրջանակներում Դիանան պատմում է մեքենայից, ընտանիքից, երեխաներից եւ իհարկե ապագա ծրագրերից: Նրա խոսքերից պարզ է դառնում, որ նա քրտնաջան աշխատում է հերթական բազմասերիանոց հեռուստասերիալի վրա, որը, նրա խոսքերով եթերում կլինի ապրիլ ամսից: Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ է վերջացել Դիանայի սցենարով գրված «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը: Դիանան դեռեւս լռում է սցենարային լուծումների եւ դերասանական կազմի մասին:
Բացի սերիալային աշխատանքից, Դիանա Գրիգորյանը պատրաստում է նաեւ հեղինակային հաղորդաշար, որը եւս եթերում կլինի ապրիլ ամսից, հայտնում է zham.am-ը:
Հ.Գ Նորություններով լի ամիս է սպասվում:
Հ.Գ-2 Իսկ եթե բացի սերիալային նորություններից ձեզ հետաքրքրում է նաեւ, թե ինչ մակնիշի մեքենա է վարում Դիանան եւ թե ինչպիսի վարորդ է, առաջարկում ենք դիտել տեսանյութը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը