Համաշխարհային աստղերը՝ Playboy-ի էջերին
Լուսանկարներ
Աստղերին նույնպես գումար է հարկավոր: Երբեմն «կարիքից» դրդված՝ նրանք պատրաստ են մերկանալ ամբողջ աշխարհի առաջ: Ֆոտոշարքը՝ 16+։
Շերոն Սթոուն, 1990 թ., փետրվար
Ընդհանուր առմամբ, իր որոշ ֆիլմերում Շերոնը շատ ավելին է ցույց տվել, քան Playboy-ում: Այնուամենայնիվ, համարի արժեքը դրանից չի տուժում: Սթոունը մեծ մասամբ հայտնի է որպես դերասանուհի և պրոդյուսեր, բայց փառքի ճանապարհը նա սկսել է որպես մոդել: Միայն հետո, երբ ավարտել է մոդելի իր կարիերան, առաջին անգամ հայտնվել է Վուդի Ալենի ֆիլմերից մեկում՝ փոքրիկ դերով: Իսկ փառքի նա հասել է «Հիմնական բնազդ» ֆիլմից հետո:

Սինդի Քրոուֆորդ, 1988 թ., հուլիս
1980-ական թթ վերջում Սինդին արդեն հայտնի էր: Իսկ էրոտիկ ամսագրում հայտնված լուսանկարները միայն ավելացրել են նրա փառքը, չնայած, շատերը զարմացել էին, որ նա նման համարձակ քայլի է դիմել: Սակայն մոդելը խորամանկ է գտնվել՝ ամսագրում նկարահանվել է, բայց մարմնի «ամենահետաքրքիր» մասերը փակել է:
Շարլիզ Թերոն, 1999 թ. մայիս
Ամենահայտնի ու գեղեցիկ դերասանուհիներից մեկի՝ Շարլիզի գեղեցկության գաղտնիքն այն է, որ նա հեռու է ժամանակակից գեղեցկության իդեալներից, և իր գիրությունը թագուհու պես է կրում: Playboy-ի համար լուսանկարն արվել է 1990-ական թթ, երբ նա այդքան էլ հայտնի չէր: Այդ պատճառով էլ հանգիստ մերկացել է: Իսկ հիմա, երբ նա Chanel բրենդի դեմքն է, դժվար թե նման քայլի դիմի:

Քիմ Քարդաշյան, 2007 թ., դեկտեմբեր
Հավանաբար, այս լուսանկարների շարքն ավելի համեստ է եղել, քան նրա անձնական սեքս-տեսանյութը, այդ պատճառով ոչ ոք չէր սպասում, որ ռեալիթի շոուից այդքան գումարներ ստացող Քիմը ժամանակ կվատնի այդ լուսանկարների վրա: Երևի նա ցանկացել է տրորել հայտնի ընկերուհիների քթերը: Հայտնի է, որ Քիմը, ինչպես նաև Փերիս Հիլթոնը, Լինդսեյ Լոհանը և Նիքոլ Ռիչին Հոլիվուդի ամենահայտնի զվարճացողներն են:

Դենիս Ռիչարդս, 2004 թ., դեկտեմբեր
Որքա՜ն հրապուրիչ է նա, մինչդեռ 40 տարին վաղուց է բոլորել: Ամսագրի համար Դենիսը լուսանկարվել է իր կյանքի ամենակարևոր պահին՝ Չարլի Շինի հետ ամուսնությունից անմիջապես հետո և երեխայի ծնվելուց հինգ ամիս առաջ: Այս մասին գրում է 1in.am-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)