«ՀԺ». ԱԺ արտահերթ նիստը՝ ուրբաթ
Հայկական Մամուլ
Իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների
վերաբերյալ: Նիստը, ինչպես երեկ հայտնի է դարձել «Հայկական ժամանակի» թղթակցին, պլանավորվում է այս ուրբաթ օրը:
Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հասցնի այն կազմակերպել անգամ հինգշաբթի օրը: Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ նախօրեին զանգահարել է Աժ բոլոր խմբակցությունների ղեկավարներին և նրանց փոխանցել իրենց հեղինակած հայտարարության այն նախագիծը, որը դառնալու է արտահերթ նիստի քննարկման առարկան: Նախագիծը դեռ չի հրապարակվել, այդուհանդերձ, թերթի թղթակցին հաջողվել է պարզել, որ դրա բովանդակությունը հետևյալն է՝ մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը: Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին:
Ըստ «ՀԺ» տեղեկությունների, որևէ այլ ուժ ՀՀԿ-ի նախագծի տակ չի ստորագրելու, բացի ՀՀԿ-ականներից և ՕԵԿ-ից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը