«Հրապարակ». Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը շուտով կխոսի
Հայկական Մամուլ
Հայաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մաս էր կազմում ՀԱԿ-ին և, ինչպես «Հրապարակին» տեղեկացիեց կուսակցության լիդեր Հովհաննես Հովհաննիսյանը, առաջինն էր, որ դուրս եկավ ՀԱԿ-ից, վերջին շրջանում խիստ պասիվ է և չի մասնակցում քաղաքական որևէ գործընթացի: Ի՞նչն է պատճառը՝ հետաքրքրվեց թերթը Հ. Հովհաննիսյանից:
«Հոկտեմբեր ամսին առողջական խնդիրներ ունեի, ծունկս են վիրահատել, արդեն լավ եմ, քայլում եմ, պատրաստվում եմ առաջիկայում ասուլիս տալ, պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»:
Հիշեցնենք, որ ԼԴԿ-ն ՀԱԿ-ից դուրս եկավ խորհրդարանական ընտրություններից հետո, որոշ տեղեկություններով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած անհամաձայնությունների, այդ թվում խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ԼԴԿ-ին հատկացված տեղերի պատճառով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը